f

Անկախ

Մեկ բուհ-մեկ մասնագիտություն սկզբունքը հնարավորություն կտա դիմորդներին կողմնորոշված ընդունվել բուհեր․ Լուսինե Գրիգորյան


Բուհերի ընդունելության հիմնական մրցույթին մասնակցելու համար կիրառվում է մեկ մասնագիտություն-մեկ բուհ սկզբունքը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը։

«Դիմորդներն արդեն մասնագիտորեն կողմնորոշված հայտագրում են իրենց նախընտրելի մասնագիտությունը մեկ բուհում՝ անվճար և վճարովի տարբերակով։ Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո, եթե առաջանում են թափուր տեղեր, հնարավորություն կա ևս հայտագրելու վեց մասնագիտություն՝ այն նույն քննություններով, որոնց համար առաջին անգամ հայտագրել են։ Երկրորդ փոփոխությունն էլ այն է, որ բոլոր դիմումները լինելու են առցանց տարբերակով»,- ներկայացրեց Լուսինե Գրիգորյանը։

Լուսինե Գրիգորյանի կարծիքով՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա դիմորդներին արդեն կողմնորոշված ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ։ 

«Հույս ունենք, որ այդ մասնագիտական կողմնորոշվածությունը իրենց ուսումնառության ընթացքում կնպաստի բարձր առաջադիմությանը, ապա հետագայում որակյալ մասնագետ դառնալուն»,- նշեց Լուսինե Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Կառավարության ապրիլի 1-ի նիստում փոփոխություն կատարվեց բուհերի ընդունելության այս տարվա կարգում:

ՀՀ ԿԳՄՍ Լուսինե Գրիգորյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին