Անցած օրվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն աճել է 6,885-ով և հասել 2,900,768-ի: Այդ մասին հայտնել են Ռոբերտ Կոխի ինստիտուտի ներկայացուցիչները: Գրում է Russian.rt.com-ը։
Նշվում է, որ Գերմանիայում կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը 77.103 է կազմում:
Ավելի վաղ ԳԴՀ Առողջապահության նախարարության ղեկավար Յենս Շպանը չէր բացառել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների համար ապագայում սահմանափակող միջոցների մասով կարող են մեղմացումներ լինել:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 131 միլիոնը։