f

Անկախ

Ինչու՞ չեք կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը, ինչո՞վ ձեզ օգնենք պարոն Միրզոյան. Աժ-ում կրկին լարված էր


Այսօր՝ հունվարի 23-ին, ՀՀ Ազգային ժողովում իրավիճակը կրկին լարված էր: Նիստի սկզբում վարման կարգով նախագծերի քվեարկության ժամանակ ելույթ ունեցավ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հարցրեց, թե ինչու չի ապահովում ԱԺ բնականոն գործունեությունը՝ կապված այն իրավիճակի հետ, որ ԱԺ մեկ քառորդի կողմից ստորագրություններ են հավաքվել, բայց իրավունքի ուժով ձևավորված հանձնաժողովը չի կարող գործել: 

«Այդ հանձնաժողովը, փաստորեն չունի կազմ: Խորհրդարանի ցանկացած հանձնաժողով եթե չի գործում, նշանակում է ԱԺ ինչ-որ մարմին չի գործում: Եթե ինչ-որ մարմին չի խորրծում, նշանակում է խորհրդարանի նախագահը չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը: Ի՞նչն է պատճառը, պարոն Միրզոյան, ինչո՞վ ձեզ օգնենք»,-ասաց Մարուքյանը:

Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Հարգելի պարոն Էդմոն Մարուքյան, ես ձեր օգնության կարիքը բնավ չունեմ: Կարծում եմ՝ որպես փորձված իրավաբան, դուք պետք է շատ լավ հասկանայիք, որ ԱԺ նախագահը այդ քննարկվող հարցի առնչությամբ ինչ պարտավոր էր եւ կարող էր անել, արել է: Մնացյալը, հանձնաժողովի թիվը հաստատելու ԱԺ որոշման նախագիծը քվեարկվում է ԱԺ լիագումար նիստի ընթացքում: Պատգամավորները ազատ են իրենց գործունեության մեջ, կարող են քվեարկել կողմ, դեմ, ձեռնպահ, կարող են չքվեարկել: Մեղադրել ԱԺ նախագահին պատգամավորների քվեարկության որեւէ արդյունքի մեջ, նշանակում է լավ  չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը: Ես ձեզ խորհուրդ կտայի, եթե դուք օգնություն եք առաջարկում, դիմել այլ իրավաբանների օգնությանը»:

Մարուքյանի դիտարկմանը, որ ստացվում է, որ ԱԺ նախագահը ցանկացել է, որ այդ հանձնաժողովը ձեւավորվի, բայց պատգամավորներն ազատ են քվեարկել. «Չնայած, որ ձեր խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու, հետո որոշեցին չքվեարկել: Իսկ երեկ էլ պարզվեց, որ քաղաքական որոշման արդյունքում եք դա տապալել»:

Արարտ Միրզոյանն արձագանքեց, որ այստեղ գործ ունենք իրավական գործընթացի հետ:

 

Էդմոն Մարուքյան Արարատ Միրզոյան

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին