ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կողմից ռուսական զենք գնելու համար ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում երկրի պետական հաստատության և չորս պաշտոնատար անձանց նկատմամբ: Գրում է Gazeta.ru-ն։
Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 7-ից, նշված է զեկույցում:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ Անկարան շարունակում է դիտարկել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի ձեռքբերման հնարավորությունը:
Ըստ նրա՝ Թուրքիան չի զգացել հանրապետության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ուղղակի ազդեցությունը Ռուսաստանից հրթիռային համակարգերը ձեռք բերելու պատճառով:
2017թ․ սեպտեմբերին С-400 հակաօդային պաշտպանության համակարգ գնելու Անկարայի որոշումը լուրջ տարաձայնություններ առաջացրեց Թուրքիայի և Հյուսիսատլանտյան դաշինքում իր գործընկերների միջև: ՆԱՏՕ-ի պաշտոնյաները նշել են, որ Թուրքիան կվտանգի դաշինքի անվտանգությունը, եթե С-400 համակարգը միացնի դաշնակից համակարգերին, քանի որ ռուսական համակարգը կօգտագործի գաղտնի տվյալների ցանցը: