f

Անկախ

Առաջին օրն իրեն ասվեց՝ պայթեցրու Սարսանգը, Իսկանդերով խփի նավթամուղ, գազամուղ պայթեցրու, ոչինչ չարեց. Հրանտ Բագրատյան


Ես ուզում եմ պատմել, թե ինչու եմ խորշում, գարշում Նիկոլ Փաշինյանից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Սեւան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրհավաքի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ինչու եմ բացահայտ ասում՝ սատկի պրծնենք: Ի վերջո կողքս նստած էր պառլամենտում եւ 5 տարի հետը չէի խոսում: Ինչու ենք ասում՝ ինքը դավաճան է: Մենք չենք ասում՝ անհաջող պատերազմ է ունեցել, ասում ենք՝ դավաճան է: Որովհետեւ մենք շանս ունեինք այդ պատերազմում չպարտվել: Որովհետեւ հենց առաջին օրն իրեն ասվեց՝ պայթեցրու Սարսանգը, վերացրու Մարտակերտի ռազմաճակատը: Էնտեղ հեղեղ էր լինում, եւ դու զորքերը տեղափոխի հարավային ճակատ, որովհետեւ հարավից է գալու թշնամին: Սկզբից թշնամին զրահատեխնիկայով էր ուզում գալ, 10-րդ օրը փոխեց, ինտենսիվացրեց ԱԹՍ-ներով ինձ խփելը: Մենք ասում էինք Իսկանդերով խփի նավթամուղ, գազամուղ պայթեցրու, ինքը չգիտես ինչու խփում էր Գյանջայի 5-հարկանի շենքերին: Մենք ասում էինք՝ ատոմակայանի թափոններ կան, իրենք դա չունեն, լցրու, կրակի, ստեղծի միջուկային զոնա, որ չկարողանա զորքը գա: Ոչինչ չարեց:

Վերջապես հոկտեմբերի 19-ին Պուտինն ասաց՝ Հադրութի կեսը ձեզ մնա, Շուշին էլ ձեզ մնա,  կանգնեցնեմ: Այդ դեպքում Լաչին ու Քելբաջարը մեզ էր մնում: Այսինքն 6 հազար քառակուսի կմ մեզ էր մնում:Մարդը պարզ ասաց՝ ավելի լավ է ես հանձնեմ, հետո ժողովրդին խաբեմ, ասեմ՝ պարտվել եմ, որովհետեւ եթե հիմա գնամ զիջման, կասեն՝ դավաճան: Արդյունքում 6 հազար քառակուսի կմ-ից մնաց 2,5-3-ը»,-ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ Փաշինյանի ամեն մի շարժումը «փնթի չնթռլոյի շարժում է»:

Նա ընդգծեց, որ Նիկոլ փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի 2020 թվականի եկամուտները կազմել են յուրաքանչյուրինը 60 հազար դոլար. «Անցյալ տարի միայն պարգեւատրումների համար 120 մ,լն դոլար են ծախսել: Դրանով մենք կառնեինք մոտ 2 հազար փոքր ԱԹՍ կամ 10 հատ «Պանցիր» կամ «Տոռ», որոնք կոչնչացնեին, կփակեին հակառակորդի տարածքը»

Հրանտ Բագրատյան Հայրենիքի փրկության շարժում Սևան

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին