Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) հաստատել է կապը AstraZeneca պատվաստանյութի եւ տրոմբերի առաջացման միջեւ:
Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, EMA-ի պատվաստանյութերի գծով ղեկավար Մարկո Կավալերին ասել է, որ AstraZeneca պատվաստանյութի և տրոմբերի զարգացման միջև կապ կա, սակայն այդ կապի կոնկրետ մեխանիզմը դեռ պետք է պարզել:
Ավելի վաղ Գերմանիայում և Նորվեգիայում գիտնականների երկու խումբ հայտնաբերել էին, որ AstraZeneca պատվաստանյութը կարող է գլխուղեղի երակների տրոմբեր առաջացնել:
Իսկ Կանադայում, թեև այն օգտագործվում է, սակայն որպես կողմնակի ազդեցություն նշվում է թրոմբերի առաջացման հավանականությունը:
2021 թվականի մարտին ավելի քան 20 երկրներ դադարեցրեցին AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը:
Վերջերս Հայաստան է ներկրվել AstraZeneca պատվաստանյութի 24 հազար չափաբաժին: