Դաշնակցությունը ընտրություններին մասնակցելու մասին որոշում դեռ չի կայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ երբ ընտրություններին մասնակցելու մասին որոշում կայացվի, այդ մասին կուսակցությունը կհայտնի:
«Ես դեռ այդ հարցերի մասին չեմ խոսել, դրանք շարունակում են օդում կախված մնալ»,-հավելել է նա՝ պատասխանելով Քոչարյանի դաշինքի համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու մասին հրապարակումները մեկնաբանելու լրագրողների հարցին:
Նշենք, որ այսօր Հայրենիքի փրկության շարժումը Սևանում հանրահավաք է անցկացրել: