Ապրիլի 5-ին ԱՄՆ-ում հիպերձայնային զենքի փորձարկումն անհաջողությամբ է պսակվել։Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Ռազմաօդային ուժերին; Գրում է Gazeta.ru-ն:
«Ապրիլի 5-ին, թռիչքի առաջին փորձարկման ժամանակ, առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով, հրթիռ-կրիչը չի արձակվել», - նշված է ԱՄՆ ՌՕՈՒ հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հիպերձայնային զենքի փորձարկման ժամանակացույցը, որը կազմվել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության կողմից, կարող է խաթարվել `նյութատեխնիկական խնդիրների պատճառով:
Ըստ ԱՄՆ վերահսկիչ պալատի, երկրում ներկայումս կա միայն մեկ «հեռահար թռիչքների փորձարկման միջանցք», բայց այն չի կարողանա պահպանել Պենտագոնի կողմից սահմանված փորձարկման տեմպերը։