f

Անկախ

Նշան Ալավերդյան. «Շաշկին զարգացնում է տրամաբանությունը՝ մարզելով ուղեղը»


Հայաստանի շաշկու ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի վարպետ  Նշան Ալավերդյանը վերջերս հրաշալի անակնկալ մատուցեց մարզաձևով զբաղվողներին, հետաքրքրվողներին  և, պարզապես, երկրպագուներին՝ լույս ընծայելով «Շաշկին որպես տրամաբանության զարգացման միջոց» գիրքը: Հեղինակի գրադարանում այն թվով 6-րդն է:
Անկախի հետ զրույցում Նշան Ալավերդյանը խոսում է գրքի մտահղացման, բովանդակության և մեր օրերում տպագրության դժվարությանների մասին:


-Շնորհավորում ենք  գրքի լույս ընծայման կապակցությամբ և բարի երթ մաղթում: Հատկապես ո՞ր շրջանակներին է ուղղված այն:
-Շնորհակալ եմ: Սա իմ թվով 6-րդ գիրքն է, մտահղացումն ունեցել եմ   դեռևս 2002 թվականից, երբ տպագրվեց  առաջին գիրքս:
Գիրքը նախատեսված է լայն շրջանակների համար: Նպատակն է ծանոթացնել հասարակությանը շաշկի խաղին, բացահայտել  խաղի դժվարություններն ու գեղեցկությունը։


-Մարզաձևով զբաղվելու հարուստ փորձ ունեք, մարզիչ-մանկավարժ  եք.  հատկապես ինչու՞ է կարևոր շաշկի խաղալ իմանալը: 
-Շաշկիով զբաղվելը կարևոր է մի քանի առումներով. 1-ին՝ մոտիվացիայի ստեղծում՝ հաղթելու, չեմպիոն դառնալու, գովասանքների արժանանալու, 2-րդ՝ տրամաբանությունը զարգացնելու, ուղեղը մարզելու, բնավորության ճիշտ գծեր կերտելու, օրինակ՝ ինքնուրույնություն, նպատակասլացություն և այլն, ձևավորելու կարգապահություն, համբերատարություն, 3-րդ՝ կտրվելու մերօրյա հեռախոսների և համակարգչային խաղերի կախվածությունից, բայց, ամենակարևորը, զարգացնելու, մարզելու ուղեղը, որը նաև դրական է ամդրադառնում ուսման մեջ հաջողություններ ունենալու վրա:


-Գրքի հրատարակաման հետ կապված եղե՞լ են խնդիրներ:
-Գիրք հրատարակելը շատ դժվար է:  Այո՛, եղել են  բարդություններ՝ սկսած նյութեր պատրաստելուց: Գրքի վրա աշխատել եմ գրեթե 4 տարի: Օրինակ՝ 720 խնդիրի համար խաղատախտակին հատ առ հատ խաղաքարերը դնելը երկարատև գործ է, հետո բոլորի պատասխանները հատ-հատ հավաքելը, գրելը, իսկ ամենադժվարը՝ գտնել-հավաքելն է այդ բոլոր խնդիրները և կազմել ըստ քայլերի քանակի՝ 2-5 քայլ: Այս ամենին գումարվում են նաև  ֆինանսական խնդիրները, լավ խմբագիր գտնելը: Նշեմ, որ գրքի խմբագիրը վաստակաշատ լրագրող Արամ Ուգուջյանն է, ով անվճար խմբագրել է այն,  իսկ համակարգչային ձևավորումը կրկին անվճար կատարել է Սմբատ Գուլյանը, որոնցից և շնորհակալ եմ: Գրքի կոշտ կազմը ընտրվել է դիմացկունության համար՝ հաշվի առնելով, որ լսարանի մեծ մասը երեխաններ են լինելու:


-Պահանջարկ ունե՞ն նմանատիպ  գրքերն այսօր, վերջիվերջո համացանցից վայրկենական ինֆորմացիա կարելի է ստանալ:
- Մեր օրերում գիրք քիչ են կարդում, մանավանդ տպագրված, բայց այս գիրքը սովորական գիրք չէ, որ ընթերցես մեկ օրում և չօգտագործես: Այստեղ զետեղված են շաշկու հիմնական կարևոր գաղափարները, կոմբինացիաները, որոնք սովորելը շատ կարևոր է, իսկ  720 խնդիրները պետք է լուծել աստիճանաբար:  Սան ունեմ, որ 3 անգամ բոլորը լուծել է 2 տարվա մեջ՝ վերհիշելու համար, քանի որ բոլորը դժվար է հիշել:

Նախորդ գրքերս շատ արագ սպառվել են, և փաստացի այս գիրքը նույնպես ունի մեծ լսարան. մոտ 500 սան ունենք շաշկիով զբաղվող, բայց տպագրվել է 150 օրինակ, որից 20-ը պետք է արտերկիր  ուղարկեմ:
Նշեմ նաև, որ առաջինն եմ,  որ 2002 թվականին  հրատարակել եմ շաշկու մասին հայերեն գիրք և մինչև հիմա էլ շարունակում եմ տպագրել,նաև առաջին հայ շաշկու կոմպոզիտորն եմ, ով  խնդիրներ, էտյուդներ է ստեղծում: Ունեմ 1500-ից ավել հեղինակային դիրքեր:  Իմ խնդիրները հիմա էլ ակտուալ են և տպագրվում են ոչ միայն տեղական մամուլում, այլև արտասահմանյան թերթերում ու ամսագրերում:


 

Սպորտ շաշկի Նշան Ալավերդյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Ավելին
Ավելին