f

Անկախ

Գեներալ Բուլգակովի այցն Արցախ հունից հանել է Էրդողանին ու Ալիեւին․ Առավոտ


Մարտի 31-ին Արցախում եւ Ադրբեջանում երկու իրադարձություններ տեղի ունեցան, որոնց հիմքում կարելի է դիտարկել Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի աճող դժգոհության աստիճանը: Վերջին օրերին ընթերցելով եւ համացանցում ադրբեջանցի փորձագետների առցանց հարցազրույցներին ծանոթանալով՝ կարելի է պատկերացում կազմել, թե ինչ հսկայական դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում Արցախ կատարված մի այցելություն…
Խոսքը վերաբերում է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովի այցին: Արդեն մի քանի օր է, ինչ Բաքվում կրքերը բորբոքված են ու չեն հանդարտվում: Մոտավորապես այսպիսի շեշտադրումներով քննադատություններ են հնչում Բաքվից՝ «ո՞վ է թույլ տվել ՌԴ պաշտոնյային այցելել Լեռնային Ղարաբաղ», «Ադրբեջանի իշխանություններին հարկ էլ չե՞ն համարել տեղեկացնել, սա ի՞նչ ինքնագործունեություն է…», «ինչո՞ւ ՌԴ պաշտպանության փոխնախարարի կողքին ադրբեջանցի պաշտոնյան չկար…» եւ այլն:
Մարտի 31-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Ստեփանակերտում է, նա մասնակցում էր հերթական շարժական ավանի (նախատեսված 250 զինծառայողի համար) բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել էր նաեւ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղում կառուցվում է նաեւ շարժական հոսպիտալ, որտեղ անհրաժեշտության դեպքում խաղաղապահ զորախմբի բժշկական ստորաբաժանումները բուժօգնություն կցուցաբերեն։ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալ Բուլգակովը ասել է, որ այդ հոսպիտալի տեղակայման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 5-7-ը։ Բուլգակովը հստակեցրել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ Լեռնային Ղարաբաղում շարժական հոսպիտալ է կառուցվում, որտեղ անհրաժեշտության դեպքում խաղաղապահներին հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժերով որակյալ օգնություն կցուցաբերվի: «Մինչեւ ապրիլի վերջ մենք պետք է ավարտենք բոլոր ուղղություններով մեր խաղաղապահ ուժերի լիարժեք տեղակայումը»,- նշեց ռուսական բանակի գեներալ Բուլգակովը:
Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղում երեք ամսվա ընթացքում տեղակայվել է 12 շարժական ավան Ստեփանակերտում, Գետավանում, Բերդաշենում, Խաչմաչում, Մարտունիում եւ Ասկերանում։ Մոտակա ապագայում այդպիսի ավաններ կկառուցվեն նաեւ Ճարտարում, Բերձորում, Սոսում, Կարմիր Շուկայում, Մարտակերտում, Շուշիում եւ մի շարք այլ բնակավայրերում։ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարի այցը Ստեփանակերտ թեեւ ռուս խաղաղապահների համար նախատեսված հերթական մոդուլային ավանի բացման եւ բնակեցման արարողության առիթով էր, Ադրբեջանում դա «ապտակ» են համարում, «անարգանք՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին»: Որոշ փորձագետներ անգամ նկատում են, թե Ադրբեջանի նախագահը նման անարգանք պետության հանդեպ չի հանդուրժի: Վստահաբար պատահականություն չի կարելի համարել այն, որ Ստեփանակերտ ռուսական բանակի գեներալի այցի նույն օրը մի սկանդալային հարցազրույց հայտնվեց ադրբեջանական լրատվական դաշտում: Ադրբեջանի ականազերծման գործակալությունից՝ ANAMA-ից Caliber.az-ին տված հարցազրույցում հայտնեցին, որ Շուշիում հայտնաբերել են «Իսկանդերի» երկու հրթիռ: Գործակալության ներկայացուցիչը նշել էր, թե հրթիռները հայտնաբերվել են մարտի 15-ին իրականացված ականազերծման աշխատանքների ընթացքում:
Այսինքն, կարելի է ենթադրել, որ երկու շաբաթ ադրբեջանական կողմը «ուսումնասիրություններ» է իրականացրել եւ փաստորեն նախընտրել էր ոչ թե դիվանագիտական խողովակներով ճշտել Մոսկվայից, այլ հրապարակային ռուսական կողմին լսեցնել «Իսկանդերի» երկու հրթիռների հայտնաբերման պատմությունը: Սա, ակնհայտորեն, մտածված քայլ էր Բաքվի կողմից: Հաջորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ մինչ ռուս գեներալը Արցախում էր, Էրդողանն էլ փեսային գործուղեց Բաքու… Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ղարաբաղյան նշան» մեդալով է պարգեւատրել «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն, Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին: Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ալիեւը Բաքվում ընդունել էր Բայրաքթարին եւ Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերության՝ ASELSAN-ի ղեկավար Հալուք Գյորգյունին: Թուրքական լրատվամիջոցները նշում էին, որ Բայրաքթարը Ադրբեջանում սիրված մարդ է ղարաբաղյան պատերազմի հաղթանակում ներդրում ունենալու համար:
Թուրքական ռազմարդյունաբերության ոլորտի տարբեր ներկայացուցիչներին՝ Թուրքիայի ռազմարդյունաբերական կոմիտեից, Թուրքիայի ռազմաօդային ուժերից, ընդունել էր նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում էր, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական բանակի նորագույն էլեկտրոնային տեխնոլոգիաներով հագեցումը, կապի համակարգերի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաեւ կողմերի միջեւ առկա համագործակցությունը, դրա զարգացման հեռանկարները եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Թուրքական պատվիրակությունը ղեկավարում էր Թուրքիայի ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավարի տեղակալ Մուսթաֆա Մուրաթ Շեքերը։ Մոսկվային բավական կոշտ պատասխանելու առումով մարտի 31-ի թուրք-ադրբեջանական հակադարձումների շարքից կարելի է համարել անձամբ Էրդողանի հայտարարությունը, թե Ռամադանից հետո պատրաստվում է այցելել Շուշի: Էրդողանն իր մտադրության մասին կիսվել էր Թյուրքական խորհրդի մասնակիցների հետ: Նա հավելել էր, որ իրենց համար շատ կարեւոր է սատարել Ադրբեջանին եւ մաղթել է «բոլոր հարկադիր տեղահանվածների շուտափույթ վերադարձ իրենց հողեր»:
Իսկ թե ինչպես է դրսեւորվում Ադրբեջանին թուրքական կողմի սատարումը՝ դրանում կարելի է համոզվել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում անցկացվում են թուրք-ադրբեջանական արդեն չորրորդ համատեղ զորավարժությունները: Ադրբեջանական եւ թուրքական բանակի կապի զորքերը համատեղ ռազմական զորավարժություններ սկսեցին ապրիլի 6-ից: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ զորավարժությունների ընթացքում կապի մասնագետները կտեղափոխվեն ուսումնառազմական խնդիրներ կատարելու շրջաններ, որտեղ կիրականացնեն կապի միասնական համակարգը կազմակերպելու ուղղությամբ խնդիրներ: «Զորավարժությունների ժամանակ, որոնք կանցկացվեն կապի ժամանակակից միջոցների եւ կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ, կկատարեն զորքերի փոխազդեցությունը կազմակերպելու, դաշտային հենակետեր տեղակայելու խնդիրներ եւ այլ միջոցառումներ»,-մանրամասնել էին Ադրբեջանի ՊՆ-ից: Զորավարժությունները կտեւեն մինչեւ ապրիլի 8-ը:
Իրականում, նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հինգ ամիս անց արդեն իսկ նկատվում է, որ ընթանում է համառ, լուռ, երբեմն քողարկված, երբեմն էլ՝ ոչ քողարկված պայքար Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ: Ադրբեջանում միաբերան կարծիք են հայտնում, որ իրենց երկրի ղեկավարը համբերատար կսպասի, առանց կտրուկ «շարժումների», որպեսզի չզայրացնի ո՛չ «մեծ եղբայր Էրդողանին», ո՛չ էլ «ռազմավարական գործընկեր Պուտինին», բայց ի վերջո կլուծի՝ «Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության խնդրահարույց հարցը»:
 

մամուլի տեսություն Աշխարհում Ռուսաստան Արցախի Հանրապետություն Ադրբեջան

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին