Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կառավարության հերթական նիստում հայտարարել է, որ Իրանը միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը կվերադառնա հենց որ ԱՄՆ-ն լիարժեք վերսկսի իր մասնակցությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք կվերադառնանք միջուկային ծրագրով մեր պարտավորությունների կատարմանը, հենց որ ԱՄՆ-ն վերադառնա իր պարտավորություններին», - ընդգծել է Ռոուհանին:
Ըստ նրա, Իրանի միջուկային ծրագիրը ամենախաղաղն ու մաքուրն է, քանի որ իրանցի գիտնականներին հաջողվել է ուրանի հարստացումը հասցնել 20% -ի:
«Մենք աշխարհին ապացուցեցինք, որ մեր խաղաղ և միջուկային տեխնոլոգիաների ծրագիրը անվիճելի է, և դրանում այլևս կասկածելի ոչինչ չի մնացել», - ասել է Ռոուհանին:
Ավելի վաղ Իրանը հրաժարվել էր ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ մինչև այն պահը, երբ Միացյալ Նահանգները չվերսկսի իր մասնակցությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին: