Ապրիլի 6-ին Ադրբեջանը հերթական զորամասն է բացել ՀՀ հետ սահմանին՝ 44-օրյա պատերազմից հետո իր հսկողությանն անցած Կուբաթլուի շրջանում։ Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը։
Նշենք, որ սա արդեն 3-րդ ադրբեջանական նոր զորամասն է Կուբաթլուի շրջանում 44-օրյա պատերազմից հետո։
Բացման արարողությանը մասնակցել է Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իլհամ Մեհտիևը։
Արարողության մասնակիցները ծանոթացել են նոր զորամասի պայմաններին, որը ներառում է վարչական շենք և ուսումնական կենտրոն, աշխատանքային տարածքներ անձնակազմի համար, զորանոցներ և ճաշարան, դասասենյակներ, պահեստ, սպառազինության և տեխնիկական միջոցներ, ավտոմոբիլային տեխնիկա։