Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ Օլեգ Յանուշևիչը խոսել է այն մասին, թե ինչի մասին կարող է հուշել բերանի խոռոչում անհանգստությունն ու ցավը: Գրում է Gazeta.ru-ն։
Մասնագետը նշել է, որ ատամների վրա տհաճ զգացողությունները կարող են հայմորիտի զարգացման նշան լինել: Դա պայմանավորված է հայմորյան խոռոչների և ատամների իրար չափազանց մոտ գտնվելու հանգամանքով։
Ընդ որում՝ բժիշկն ընդգծել է, որ արտաքին գործոնները, ինչպիսիք են եղանակային պայմանները, օրինակ`ճնշումը, օդի ջերմաստիճանը, խոնավության ցուցանիշները, չեն կարող էականորեն ազդել բերանի խոռոչում անհանգստության վրա: Այնուամենայնիվ, նրա խոսքերով՝ սառը օդը կարող է որոշ ախտանիշների առաջացման պատճառ դառնալ:
«Օրինակ, սուր և քրոնիկ պուլպիտների դեպքում սառը օդի շնչումը երբեմն ցավ է առաջացնում: Բայց դա չի ազդում հենց հիվանդության վրա, այլ պարզապես մեծացնում է ախտանիշի ուժը», - նշել է Յանուշևիչը: