Կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի և թրոմբի առաջացման միջև կապը հավանական է, բայց դեռ բավարար չափով ապացուցված չէ: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտեի COVID-19 ենթահանձնաժողովի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Ներկայիս տեղեկատվության հիման վրա պատվաստանյութի և թրոմբոցիտների ցածր քանակով արյան թրոմբների առաջացման միջև պատճառահետեւանքային կապը համարվում է հավանական, բայց հաստատված չէ», - նշված է զեկույցում:
Նշվում է, որ այս փոխհարաբերությունն ու հավանական ռիսկի գործոնները գնահատելու համար անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ:
ԱՀԿ-ում ընդգծել են, որ նկարագրված դեպքերը մտահոգիչ են, բայց դրանք չափազանց հազվադեպ են գրանցվում։ Գրեթե 200 միլիոն պատվաստվածների շրջանում գրանցվել են բացառիկ դեպքեր:
Ավելի վաղ դեղերի և բժշկական սարքերի կարգավորման բրիտանական գործակալությունը հաղորդել էր, որ երկիրը կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով պատվաստվածների մոտ թրոմբների առաջացման 79 դեպք է գրանցվել: Բացի այդ գերծակալությունը խորհուրդ է տվել AstraZeneca պատվաստանյութը կիրառել 30 տարեկանից ցածր անձանց համար թրոմբների առաջացման աճող դեպքերի պատճառով: