Հորդանանի թագավոր Աբդուլլա Երկրորդը հայտարարել է երկրում պատրաստվող ապստամբությունը ճնշելու մասին։ Իր հպատակներին ուղղված թագավորի կոչը մեջբերում է Petra գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն։
«Ես այսօր դիմում եմ ձեզ <...> հավաստիացնելու, որ երկպառակությունն ավարտվել է», - նշված է է միապետի հայտարարության մեջ:
Նա նաև ընդգծել է, որ բացահայտված դավադրության մեջ ներգրավված են եղել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կողմեր: Բացի այդ, Աբդուլլահ Երկրորդը ասել է, որ ապստամբությանը ներգրավվածության մեջ մեղադրվող երկրի նախկին թագաժառանգ Համզա բին Հուսեյնը «իր ընտանիքի հետ պալատում է», նրա հարցերը կլուծվեն ընտանիքի ներսում:
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ապրիլի 4-ի գիշերը հեղաշրջման փորձ կանխվեց։ Ձերբակալվել են թագավորական ընտանիքի անդամ Շերիֆ Հասան բեն Զաիդը (Սաուդյան Արաբիայում թագավորի նախկին հատուկ բանագնաց) և ֆինանսների նախկին նախարար Բասսամ Ավադալլահը (թագավորի նախկին խորհրդական), ինչպես նաև մի քանի բարձրաստիճան սպաներ:
Բացի այդ, բերման են ենթարկվել տեղական բեդվինական ցեղերի մի քանի ղեկավարներ և հետախուզական գործակալության անանուն անդամներ: Երկրի իշխանությունները մեղադրանք են առաջադրել թագավորի արյունակից եղբայր Համզա բեն Հուսեյնին, որը մինչ 2004 թ․ թագաժառանգ էր համարվում:
Աբդուլլահ Երկրորդը Հորդանանը ղեկավարում է 1999 թվականից, մինչ գահը զբաղեցնելը նա ղեկավարում էր թագավորության բանակի հատուկ նշանակության ջոկատները: