Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձել է B խմբի հաղթող՝ երկամարտի 346 կգ արդյունքով։
Հայ ծանրորդը, հրում վարժությունում ցույց տալով 196 կգ արդյունք, Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել:
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: