f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Կորոնավիրուս. 16 մլն մարդ կարանտինի մեջ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում կազմել է մոտ 105 հազար: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ գրեթե 3600 մարդ մահացել է, հիմնականում՝ Չինաստանում, որտեղ առաջին անգամ դեկտեմբերին հայտնվեց այդ վիրուսը:

Սակայն Չինաստանում այս կիրակի, հունվարից ի վեր, ամենափոքր թվով վարակվածներ են գրանցվել, ինչը կարող է վիրուսի տարածման դանդաղելու նշան լինել: Շաբաթ օրն այնտեղ 40 նոր վարակվելու դեպք է գրանցվել՝ գրեթե երկու անգամ ավելի քիչ, քան ուրբաթ օրը: 27 մարդ է մահացել. Դա նույնպես ամենացածր ցուցանիշն է մեկ ամսվա կտրվածքով, ընդ որում բոլորը Ուհան քաղաքում են եղել:

Սակայն դրությունը դրամատիկ է Իտալիայում: Կիրակի օրվա տվյալներով՝ Իտալիայում, որտեղ հիվանդացածների թիվը մոտավորապես նույնն է, ինչ Հարավային Կորեայում, կարանտինի դրություն է մտցվել միանգամից մի քանի հյուսիսային շրջաններում: Դա տարածվում է ողջ Լոմբարդիայի և ևս 14 շրջանների վրա: 

Կիրակի Իտալիայում հայտնի դարձավ կորոնավիրուսից ևս 133 մահացածների մասին, կորոնավիրուսից մահացության ընդհանուր թիվն այս երկրում հասել է 366-ի: Վարակվածների թիվը հասել է 7375-ի՝ մի օրում  մեծանալով 25 տոկոսով: Վարակվածների թվով Իտալիան փաստորեն անցել է երկրորդ տեղն աշխարհում Չինաստանից հետո՝ առաջ անցնելով Հյուսիսային Կորեայից, որտեղ դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 7313:

Իտալիայի նշված շրջաններում արգելվել են հարսանիքներն ու թաղման արարողությունները, ինչպես նաև կրոնական և մշակութային միջոցառումները: Փակ են կինոթատրոնները, գիշերային ակումբները, ֆիթնես կենտրոնները, լողավազանները, թանգարաններն ու լեռնադահուկային առողջարանները: Կարանտինի գոտում ռեստորանները և սրճարանները կարող են բաց լինել ժամը 6-ից մինչև 18-ը, պայմանով, որ այցելուները նստեն միմյանցից 1 մետր հեռավորության վրա: Մարդկանց հանձնարարված է հնարավորինս երկար անցկացնել տանը: Կարանտինը խախտողներին 3 ամսվա բանտարկություն է սպառնում: Իտալիայի կառավարությունը նաև հայտարարել է, որ սկսելու է հետ կանչել թոշակի գնացած բժիշկներին, որպեսզի օգնեն համաճարակի սանձահարմանը:

ԱՀԿ-ն խորհուրդ է տվել Իտալիայի իշխանություններին հիմնական ջանքերն ուղղել վիրուսի տարածումը զսպելուն, որպեսզի վիրուսի հետագա տարածումը երկրից դուրս չգա: Այդ պլանը կրկնում է հարկադրական կարանտինային միջոցառումները, որոնք մտցվել էին Չինաստանում և արդարացրել էին իրենց, ինչն արժանացել է ԱՀԿ-ի բարձր գնահատականին:

Covid-19-ը շարունակում է տարածվել աշխարհում և դատարկել խանութները: Բրիտանիայում սուպերմարկետների ցանցերից մեկը մակարոնի և խտացրած կաթի վաճառքի սահմանափակում է մտցրել: Անտիսեպտիկ գելը ինտերնետում մի քանի անգամ ավելի բարձր գնով է վաճառվում, քան խանութում:

Իրանում, որտեղ նույնպես վիրուսը մեծ թափ է ստացել, վարակվածների թիվը հասել է 6 հազարի, 145 մարդ մահացել է: 

Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ կիրակնօրյա քարոզն արել է ոչ թե  Հռոմի Սբ. Պետրոս տաճարի պատշգամբից, այլ տեսահեռարձակմամբ:

ԱՄՆ-ում վերջին օրերին հայտնաբերվել է նոր վարակվածների 400 դեպք, մահացածների թիվը հասել է 16-ի: Ուրբաթ Նյու Յորքում հիվանդացածների թիվը 44-ից հասավ 76-ի, իսկ նահանգապետը արտակարգ դրություն հայտարարեց:

Առաջին զոհը գրանցվեց Հարավային Ամերիկայում, մահացավ 64-ամյա արգենտինացի, Ավստրալիայում մահացավ երրորդ մարդը:

Մյուս երկրներում հիվանդացության տվյալներն են. Ֆրանսիա (1126), Գերմանիա (939), Իսպանիա (589), Բրիտանիա (273), Նիդեռլանդներ (188):  

Ռուսաստանում վերջին օրերին վարակման ևս 3 դեպք է գրանցվել: Այդպիսով հիվանդների թիվն այս երկրում հասել է 17-ի: Մոսկվայում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի տակ չափազանց զգաստ վիճակում են: Դրության վատթարացման դեպքում քաղաքապետարանում շատ ավելի խիստ միջոցներ են նախատեսված: Մասնավորապես՝ ինքնամեկուսացման դրությունը խախտելու համար կարելի է 5 տարվա բանտարկության դատապարտվել, եթե դա հանգեցրել է ուրիշ մարդու մահվան:

Ինչքա՞ն կտևի հրադադարն Իդլիբում

Անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններից մեկը մարտի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թալիփ Էրդողանի հանդիպումն էր Մոսկվայում: Եվ միջազգային հանրությանն առավել հետաքրքրող հարցերից մեկը թերևս այն էր, թե ինչ համաձայնության կգան Էրդողանն ու Պուտինը: 

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի լուրերը Իդլիբում թուրքական  զինված ուժերի կրած կորուստների մասին ուղղակի ցնցեցին Թուրքիան, երկրում իրավիճակը շիկացավ այն աստիճան, որ թվում էր, թե Անկարայի պատերազմ հայտարարելը Դամասկոսին անխուսափելի է: Այսուհանդերձ, չնայած թուրք քաղաքագետների և իշխանամետ լրատվամիջոցների մարտաշունչ հռետորաբանությանը, Էրդողանը չգնաց այդ քայլին, Թուրքիան պատերազմ չհայտարարեց Սիրիային: Ավելին, երբ ակնհայտ դարձավ, որ և՛ Միացյալ Նահանգները, և՛ ՆԱՏՕ-ն ներկայումս չեն ցանկանում կամ պատրաստ չեն ռազմական միջամտության Սիրիայի գործերին, Թուրքիան ոչ միայն չընդհատեց խորհրդակցությունները Ռուսաստանի հետ Իդլիբի հարցով, այլև ամեն ինչ արեց, որպեսզի բարձր մակարդակով քննարկման համաձայնություն ձեռք բերի:

Հիշեցնենք նաև, որ մինչ այդ հանդիպումը Մոսկվայում և Անկարայում  երկու երկրների բանակցությունների երեք փուլ էր կայացել փորձագետների մակարդակով, նախագահները նաև հեռախոսով էին քննարկել հակամարտության ծավալումը, սակայն դրանց արդյունքում չէր հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել:

Գրեթե 6-ժամյա բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրայում կոնֆլիկտի կարգավորման համատեղ հուշագիր ստորագրեցին, ըստ որի մարտի 6-ի կեսգիշերից Իդլիբում հրադադարի դրություն մտցվեց: Պետությունների ղեկավարները համաձայնել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Հին ու նոր  քաղաքական ճգնաժամեր

Իսրայելում ստեղծված քաղաքական ճգնաժամն այդպես էլ լուծում չի ստանում: Մեկ տարվա ընթացքում երրորդ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան Իսրայելում, քանի որ կուսակցություններից ոչ մեկին չէր հաջողվում բավարար քվեներ ստանալ խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար։ Արդեն 4 ժամկետ պաշտոնավարած և 5-րդ ժամկետին հավակնող Բենիամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը, որ շտապել էր հայտարարել իր հաղթանակի մասին, փաստորեն 120 տեղ ունեցող խորհրդարանում կունենա 36 մանդատ, իսկ նրա հիմնական մրցակից Բենի Գանցի «Կահոլ լավան» կուսակցությունը՝ 32 մանդատ։  

Իրավիճակը չեն փրկում նաև դաշնակից կուսակցությունները։ Այսպես՝ աջակողմյան և կրոնական կուսակցությունների ճամբարը Քնեսեթում կունենա 58-59 մանդատ, ձախ-կենտրոնամետ և արաբական ուժերի դաշինքը՝ 54 մանդատ։ Որոշիչը հերթական անգամ «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի դիրքորոշումն է։ Սակայն նախորդ երկու ընտրությունների արդյունքում կողմերը կառավարություն ձևավորել չկարողացան, քանի որ Լիբերմանը չպաշտպանեց ճամբարներից և ոչ մեկին, Նեթանյահուն և Գանցը համաձայնության չկարողացան գալ նաև ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու համար։ Մասնագետների կանխատեսմամբ՝ բացառված չէ, որ այս անգամ էլ խորհրդարանում մեծամասնություն ձևավորել չհաջողվի և 4-րդ արտահերթ ընտրությունները տեղի ունենան։ Այնինչ Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ 4-րդ խորհրդարանական ընտրություններ չեն լինի։  

Իրավիճակը նույնքան անորոշ է Իրաքում: Նախորդ կիրակի վարչապետի պաշտոնում նշանակված Մուհամմադ Թաուֆիկ Ալաուին հրաժարվեց կառավարություն ձեւավորելուց  և հետ կանչեց իր թեկնածությունը: «Ես իմ խնդիրը համարել եմ այն,  որ ձևավորեմ անկախ կառավարություն, որը կարող է արդյունավետ և անկողմնակալ աշխատել` ժողովրդի պահանջները կատարելու համար: Ես զգուշացրել էի, որ կհեռանամ, եթե ինձ վրա ճնշում կգործադրվի, և դա տեղի ունեցավ: Որոշ կողմեր բանակցությունները վարել են՝ բացառապես իրենց նեղ շահերից ելնելով, առանց ազգային իրավիճակը հասկանալու»,- հայտարարել է նա: Ըստ Ալաուիի՝ քանի որ խորհրդարանում երկու անգամ քվորում չի հավաքվել, ինքը «ներողություն է խնդրում և հրաժարվում է կաբինետ ձեւավորելուց»: 

Ալաուիի հայտարարությունից հետո Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը քաղաքական կուսակցությունից պահանջել է 15 օրվա ընթացքում իրեն այլընտրանքային թեկնածու ներկայացնել:  

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարում էր ուկրաինական քաղաքական դաշտի նորացման մասին և ինքն էլ ներկայանում էր որպես այդ նորացման մարմնացում: Նա կոչ էր անում միանալ իր թիմին նրանց, ովքեր առնչություն չեն ունեցել մեծ քաղաքականության հետ: Նա արձակեց խորհրդարանը, և արտահերթ ընտրություններում նրա կուսակցության հաղթանակից հետո ձևավորվեց Ուկրաինայի պատմության մեջ ամենաերիտասարդ կառավարությունը, որի անդամների մի մասը նույնիսկ 30 տարեկան չկար, իսկ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը 35 տարեկան էր:  

Սակայն ամենաերիտասարդ կառավարությունը նաև ամենակարճատևը եղավ: Վեց ամիս հետո Գոնչարուկը պաշտոնաթող եղավ՝ արժանանալով նախագահի խիստ քննադատությանը:  

Նորակազմ կառավարությունը՝ Դենիս Շմիգալի գլխավորությամբ, ձևավորվել է միանգամայն այլ մոտեցմամբ: Զելենսկին այժմ շեշտը դնում է ոչ միայն երիտասարդության, այլև փորձառության վրա: «Մեզ պետք են մարդիկ, որոնք փորձ և հասկացողություն ունեն տարբեր ոլորտներում: Մեր կառավարությանը պակասում են նման մարդիկ: Ինչպես ասում է հայրս, գուցե նա չի կարողանում կտկտացնել ինտերնետում, փոխարենը 40 տարվա փորձ ունի և գիտի՝ որտեղ ինչ խողովակ է ընկած, նա իր ձեռքերով է այդ ամեն արել: Այդպիսի մարդկանց պետք է ներգրավել»,- ասել է Զելենսկին: Համենայն դեպս Շմիգալն 9 տարով մեծ է իր նախորդից, իսկ կառավարության անդամների միջին տարիքը 39-ից հասել է 47-ի:

Իսկ Աֆղանստանում միաժամանակ երկու նախագահի երդմնակալություն է տեղի ունենալու: Աշրաֆ Ղանին և Աբդուլլա Աբդուլլան հիմնական մրցակիցներն էին վերջին ընտրություններում, որի արդյունքները շատ քաղաքական կուսակցություններ և գործիչներ չեն ընդունում: Ղանիի պաշտոնական հաղթանակից հետո Աբդուլլան հայտարարել է, որ իր կառավարությունը կձևավորի և սկսել է պատրաստվել երդմնակալությանը:

 

 

 

 

 

Աշխարհում գլխավոր իրադարձություններ

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին