Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու որոշումը հարուցել է համացանցի օգտատերերի արձագանքը: Քաղաքացիներն այսօր՝ ապրիլի 8-ին, իրենց կարծիքն են արտահայտել սոցիալական ցանցերում:
«Բլբուլն ուրիշ երգ երգեց: Բա Իսկանդե՞րը, ՍՈՒ-ն, բա մնացածնե՞րը»,- հարց է տալիս Լիլյա Ն.-ն:
Շատ օգտատերեր եկել են այն եզրակացության, որ Փաշինյանն ինչ-որ շատ արագ կոշիկները փոխեց և ռուսամետ դիրք ընդունեց, հանդիպում է Պուտինի հետ և այլն: Քաղաքացիները կոչ են արել նրան հրապարակավ հայտնել իր վերաբերմունքը Ղրիմին, որպեսզի հասկանան, թե որքանով են անկեղծ իր գործողությունները:
«Թող իր այցը սկսի այս հայտարարությամբ. «Ղրիմը Ռուսաստան է»: Այլապես պետք է քշել մուրացիկին»,- կարծում է Իգոր Ա-ն:
Որոշ մեկնաբաններ կոչ են արել քշել Փաշինյանին: Մարդիկ վստահ են՝ չարժի նրանից դրական բան սպասել: Օգնություն կխնդրի, կվերադառնա Հայաստան և կշարունակի վատաբանել Ռուսաստանին:
«Նա պետք է ասի, որ սրանք ամենաառաջնահերթ հարաբերություններն են: Այլապես թող վազի ուրիշներից օգնություն խնդրի»,- գրում է Ալեքսանդր Վ-ն:
Մի շարք քաղաքացիներ էլ կարծում են, որ Փաշինյանն անդուր մարդ է, Լեռնային Ղարաբաղում իր երկրի արյունահեղ պարտության պատճառն է: Ուստի նրա հետ չ կարելի հանդիպել:
«Ինչպե՞ս կարող է Պուտինը հանդիպեսլ այդ մարդու հետ: Մարդ պետք է հարգի իրեն: Եվ առհասարակ Ռուսաստանի ինչի՞ն է պետք Հայաստանը Փաշինյանի ղեկավարությամբ: Ինչի՞ համար»,- հարց է տալիս Տատյանա Լ-ն:
Մարդկանց մի մասն էլ ենթադրում է, որ Պուտինը լրիվ իրեն հաշիվ է տալիս, թե իրականում ով է Փաշինյանը: Պարզապես նա սովոր է նման իրավիճակներում պահպանել վարվեցողությունը:
«Ընդհանրապես դա սորոսական սան է: Չգիտեմ, թե ինչի մասին կարող է Պուտինը խոսել նրա հետ, բայց իհարկե Ռուսաստանի նախագահը կպահպանի էթիկետը»,- գրել է Օլեգ Գ-ն:
Եղան նաև մարդիկ, որոնք կոչ արեցին օգտատերերին հանդարտվել և հետևել, թե ինչ հետևանքներ կլինեն Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի բանակցությունների արդյունքներով:
«Տեսնենք, թե բանակցությունների ինչ արդյունքներ կլինեն: Հիմա տեղին չէ առաջ ընկնել: Իսկ հայերը, վերջին հաշվով, պետք է կողմնորոշվեն իրենց քաղաքական վեկտորի հարցում: Ինչպես ասում են. «Ավելի լավ է կա՛մ մուրճը լինել, կա՛մ զնդանը, քան լինել դրանց արանքում»,- գրել է Vuqar Ա-ն:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում ունեցավ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Սվետլանա Ռիբինա
Աղբյուրը՝ ИА REGNUM