f

Անկախ

Կառավարությունը գիտության ֆինանսավորումը ավելացրեց 2,78 մլրդ դրամով. որ ուղղություններով են ծախսվելու


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստում վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, ըստ որի գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները (13,104,247.3 հազ. դրամ) ավելացրեց 2,78 մլրդ դրամով դրամով։

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով այս փոփոխության համար հիմք է ծառայել գիտության ոլորտի զարգացման հեռանկարների մասին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականները:

Ավելացվող միջոցներն ուղղվելու են երկու ոլորտների՝ թեմատիկ գիտական հետազոտություններին եւ ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (1 մլրդ 32 մլն դրամ):

«Այս միջոցով կկարողանանք ապահովել փորձարարական գիտությունների բնագավառում հետազոտություններիլիարժեք հենքը, որը կբերի հետազոտությունների որակի բարձրացմանը, ինչը կրեւոր է տնտեսության զարգացման համար»,-ասաց փոխնախարարը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցները նպատակաուղղված են լինելու գիտության ոլորտում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում հնարավոր կլինի մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը եւ հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ: Մասնավորապես, անհրաժեշտ է ավելացնել՝

 պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների մրցութային թեմաների քանակը շուրջ 50-ով, որը կնպաստի գիտության ոլորտոմ կադրերի ներգրավմանը եւ ամրապնդմանը։ Գումարը հատկացվելու է մրցույթի արդյունքում առավելագույն փորձագիտական միավորի՝ առնվազն 80 տոկոս միավորներ հավաքած հայտերին։ Նախորդ տարիների փորձը վկայում է, որ գիտական փորձաքննության արդյունքում բարձր միավորներ հավաքած հայտերի քանակը ավելին է, քան եղած ֆինանսավորման հնարավորությունները։ 

Գիտական խմբերի մեկնարկային մրցութային ծրագրի քանակը կավելանա շուրջ 8-ով։ Այս մրցույթի իրականացումը կնպաստի բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողին (հիմնական հետազոտող) գիտական կարիերայի մեկնարկային փուլում նոր գիտական խմբերի կամ լաբորատորիաների ստեղծմանը, հավակնոտ թեմայով հետազոտական ծրագրերի իրականացմանը:

Այս փոփոխությունը ներառում է նաեւ առաջատար գիտաշխատողներին աջակցության մրցութային ծրագիր՝ նախատեսելով շուրջ 50 դրամաշնորհ։ Մրցույթի իրականացումը հնրավորություն կտա ավելի էֆեկտիվ օգտագործել առաջատար գիտնականների փորձագիտական ներուժը, կստեղծի նպաստավոր պայմաններ երիտասարդ գիտնականների աճի համար, ինչպես նաեւ հնարավորություն կտա ներգրավվել նոր միջազգային դրամաշնորհներ։ 

Բացի այդ, գիտական հետազոտությունների խթանման նպատակով նախատեսվում է ավելացնել երկակի հետազոտությունների մրցութային ծրագրերի քանակը շուրջ 10-ով, որոնք ուղղված են լինելու հանրապետության անվտանգության եւ պաշտպանունականության մակարդակի բարձրացմանը:

Նաեւ նախատեսվում է ավելացնել կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցութային ծրագրերի  քանակը շուրջ 10-ով, որը հնարավորություն է տալիս գիտական խմբերին զբաղվել տնտեսության կարիքներից բխող կիրառական հետազոտություններով, ինչպես նաեւ մրցույթի շահառուների շարքում ընդգրկել նաեւ ոչ պետական գիտական կազմակերպություններին, ինչը նպաստում է գիտության ֆինանսավորման մեջ արտաբյուջետային ֆինանսավորման ծավալների ավելացմանը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հայաստանում շատ երկար ժամանակ քննարկվում է գիտության ֆինանսավորման ավելացման թեման եւ դա մեր կառավարության օրակարգում է եղել: Այս թեմայով տասնյակ քննարկումներ ենք ունեցել. քննարկման թեման հետեւյալն է. որեւէ տեղում գումար ավելացնելը ամենեւին չի նշանակում որ մենք կհասնենք բովանդակային արդյունքի: Շատ կարեւոր է հավաստիանալ, որ այն ներդրումը, որ արվում է առաջինը համակարգի կողմից կարող է մարսվել, այսինքն դրա համար կան համապատասխան հիմքեր ու մեխանիզմներ, երկրորդ, այդ ներդրումը կլինի նպատակային եւ ծառայում է գիտության զարգացմանը: Մենք փորձում ենք, որ սրնով նաեւ ինստիտուցիոնալ մեխանիզմներ գործարկվեն: Սա այս գործընթացի առաջին փուլն է, այն լինելու է շարունակական»:

ՀՀ ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին