Գիշերը Հայաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Ինչպես նաեւ AstraZeneca-ի պատվաստանյութը, այն եւս կիրառվելու է ռիսկի խմբերի պատվաստման համար: Նախապատվությունը տրվելու է կովիդ-կենտրոնների բուժաշխատողներին, քրոնիկ հիվանդություններով պացիենտներին եւ 65-ից բարձր մարդկանց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, Երեւանի եւ մարզային ամբուլատորիաների տնօրենների հետ զրույցները ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նկատմամբ հետաքրքրությունը բնակչության մեջ բավական բեծ է:
Նախարարը նաեւ ավելացրեց, որ չնայած այն փաստին, որ բոլոր պատվաստանյութերն այսօր փոքր խմբաքանակներով են վաճառվում երկրներին եւ դրանք շատ բարդ է ձեռք բերել, պետությունն ամեն ինչ անում է, որ մարդկանց այլ խմբեր եւս կարողանան ներառվել վատվաստման գործընթացում: Սակայն այս պահի դրությամբ նույնիսկ զարգացած երկրներում պատվաստում են առաջին հերթին ռիսկի խմբերի ներկայացուցիչներին: