f

Անկախ

Մեր տարածաշրջանում ստեղծված աշխարքաղաքական իրավիճակը


Մարդիկ չեն հասկանում ինչ է կատարվում, խճճվել են աշխարքաղաքական ինտրիգների մեջ, ինֆորմացիան հատվածական կերպով են ընկալում ու չեն կարողանում դրանց մեջ տրամաբանական կապը տեսնել: Արդյունքում, համարյա բոլորը մանիպուլյացիաների ազդեցության տակ են ու մանիպուլյացիա անողների քանակը մեծ է՝ մի հատվածն անտեղյակության պատճառով, մյուս հատվածները զինվորագրվել են տարբեր կենտրոնների մոտ:

Նույնը պատմության դասագրքերում է, տարեթվեր ու անհասկանալի իրադարձություններ, արդյունքում արդեն իսկ դասագրքերում մենք չունենք մեր հաջողությունների ու դժբախտությունների պատճառհետևանքային կապի բացատրությունը: Նույն կերպ էլ ներկան ենք ընկալում, այսինքն չեն ընկալում:

Իրականում հին աշխարքաղաքական սխեմաներն են կրկնվում, ուղղակի ժամանակակից տեխնոլոգիաների կատարմամբ:

Ինչ ունենք հիմա:

Հահամաշխարհային հեգեմոն՝ Միացյալ Նահանգները, որը իրականացնում է այսպես կոչված Վուլֆովիչի դեկտրինը, որը գրվել է դեռևս 1992-ին։ Հատված «Վուլֆովիչի դոկտրին» անվանումը ստացած փաստաթղթից. «Մեր հիմնական նպատակն է թույլ չտալ, որ ո´չ ետխորհրդային տարածքում, ո´չ էլ աշխարհի որևէ այլ անկյունում այնպիսի մրցակից առաջ գա, որը կարողանա ԱՄՆ-ի համար այնպիսի սպառնալիք հանդիսանալ, որպիսին մի ժամանակ Սովետական Միությունն էր: Դա պաշտպանության ռազմավարության հիմնական դրույթն է: Մենք պետք է աշխատենք թույլ չտալ, որ այնպիսի ախոյան ծնվի, որն իր ռեսուրսներով ընդունակ լինի գլոբալ վերահսկողություն ստանձնել միջազգային հարաբերություններում»:

Այսինքն, ցանկացած երկիր, որը կկարողանա այնքան ծլել, ծաղկել ու զարգանալ, որը կասկածի տակ դնի ԱՄՆ-ի հեգեմոնիան՝ թեկուզ ապագայում, այդ երկրի հարցերը պետք է լուծվի նախորոք ու կարևոր չի, թե այդ երկիրը լավն է, թե վատն է, դեմոկրատական է, թե՝ ոչ: Բացարձակապես կարևոր չէ:

Այս մոտեցումը Միացյալ Նահանգները չեն հորինել, դա աշխարհի կարգն է, ժամանակին կար Հռոմեական աշխարհը՝ Pax Romana: Pax Romana-ում պետք է խաղաղություն տիրեր, իսկ մնացած տարածքներում, որտեղ ապրում են "բարբարոսները", պետք է կամ նվաճվեն, կամ էլ ոչնչացվեն:

Նույնը խալիֆաթի ժամանակ էր, կա Դար Ալ-Իսլամ՝ իսլամի տարածք, և Դար Ալ-Հարբ՝ պատերազմի տարածք: Այն երկրները, որոնք չեն ենթարկվում Իսլամին, պետք է նվաճվեն, կամ՝ ոչնչացվեն: Նմանատիկ մոտեցում կար Բրիտանական կայսրությունում, հիմա նույնը է կրկնվում՝ կա Pax Americana-ն՝ Ամերիկայի գերակայության տարածքը (ժամանակակից PAX Romania-ն, կամ Դար Ալ-Իսլամը) և կան վայրենիները՝ որոնք պետք է կամ նվաճվեն, կամ՝ ոչնչացվեն: Դա ժամանակակից Դար Ալ-Հարբն է՝ պատերազմի տարածքը։ Հայաստանն այսօր Պատերազմի տարածքում է գտնվում ու այդ տարածքներում պետք է լինեն պատերազմներ, քաոս, անկայունություն։

Ինչպես տեսնում ենք, աշխարհում ոչ մի նոր բան չի կատարվում: Այսօր գլխավոր բարաբրոսներն՝ "ավտորիտար երկրները", համարվում են Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք կամ պետք է մասնատվեն ու նվաճվեն, կամ՝ ոչնչացվեն: Նրանց շուրջը պետք է պատերազմի կրակները բոցավառվեն։ Հակառակ դեպքում, զարգանալով, նրանք կասկածի տակ են դնում PAX Americana-ի ապագան։

Մեր տարածաշրջանում, նաև Ացախի երկրորդ պատերազմի ժամանակ տեղի ունեցող զարգացումները հասկանալու համար, պետք է այս մոդելը ընկալել, անգամ հասկանալ էլ պետք չէ, պետք է ուղղակի կարողանալ լսել, մասնավորապես, նորից կարդալ Բոլթոնի ուղերձները, երբ այցելել էր տարածաշրջան:

Ռուսաստանը և Չինաստանը շրջափակվում են, դա և կոմունիկացիաներին է վերաբերվում (այստեղից հասկանալի է դառնում Ռուսաստանի քայլերը բացել տարածաշրջանի կոմունիկացիաները), և և չորս բոլորը պատերազմական օջախների հրահրումը:

Հիմա գանք գլխավոր "առեղծվածին"՝ ռուս-թուրքական մեղրամիսի պատճառներին, սակայն մինչ այդ պետք է հասկանալ, թե ինչ էր կատարվել Հայաստանում 2018-ին։ 2018-ին Հայաստանը, ինչպես դրանից առաջ Վրաստանն ու Ուկրաինան, նվաճվել էր "հեղափոխության" միջոցով։ Հիշենք ԵԼՔ դաշինքն ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարությունը, դա իշխանության գալու համար ծրագրային հայտարարություն էր՝ ՄԱՆ-ին հավատարմության երդում էր։ Դա չէր նշանակում, որ մենք իրականում դուրս էինք գալու ԵԱՏՄ-ից, դա նշանակում էր, որ Արցախի շուրջ ստեղծված բալանսն այլևս խախտվում է։

Այսպիսով, Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի արանքում տարածք էր նվաճվել, որը դուրս էր եկել Ռուսաստանի վերահսկողությունից։ Դա նշանակում էր աշխարքաղաքական անկայության տարածում արդեն մեր տարածաշրջանում, ինչը, բնականաբար, ենթադրում էր Արցախի նոր պատերազմ։

Հիմա գանք ռուս-թուրքական մեղրամիսին։ Թուրքիան վարում է անկախ քաղաքականություն, մասնավորապես ռուսական Ս-400 գնումը նշանակում է, որ այն գործարկվելու է ՆԱՏՕ-ից Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությանը, իսկ Ռուսաստանից Թուրքիան կպաշտպանվի արդեն ՆԱՏՕ-ի հակաօդային համակարգերով։ Քանի կա Էրդողանը, Ռուսատանը կարող է Թուրքիայի հետ պայմանավորվել, ինչը և եղավ Արցախի երկրորդ պատերազմից հետո։ Թուրքիան ու Ադրբեջանը կարողացան օգտվել այդ իրավիճակից ու պոկել Արցախի մեծ հատվածը։ Որքան կշարունակվի Էրդողանի քաղաքական գիծը, Ռուսաստանն ու Թուրքիան կկարողանան գալ պայմանավորվածության, իսկ երբ Թուրքիան նորից հայտնվի Միացյալ Նահանգների ազդեցության տակ (ինչի հավանականությունը մոտակա տարիներին մեծ է), այն ժամանակ տարածաշրջանում նոր իրավիճակ կստեղծի՝ կավարտվի ռուս-թուրքական մեղրամիսը, որից մենք կկարողանանք օգտվել, թե ոչ, արդեն մեզանից է կախված։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Թուրքիա Ռուսաստան ԱՄՆ

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին