(Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) Սիրիայի հյուսիսում հարձակվել են թուրքական զինուժի վրա: Երկու զինծառայող է զոհվել, երեք զինյալ ոչնչացվել է: Այս մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Ըստ նախարարության՝ ահաբեկիչները կրակ են բացել ռազմաբազաներից մեկի ուղղությամբ՝ կիրառելով հակատանկային զենք:
Նախարարությունը հավելել է, որ թուրքական զինուժը շարունակում է հարվածներ հասցնել տարածաշրջանում «ահաբեկիչների» դիրքերին:
Հիշեցնենք, որ ՔԱԿ–ը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։