Ընդհանուր առմամբ, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 132,046,206 դեպք: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները:
Նշվում է, որ COVID-19 կորոնավիրուսով վարակված հիվանդների շրջանում մահվան դեպքերի թիվը հասել է 2,867,242-ի:
Ավելի վաղ ԱՀԿ-ն 40 էջանոց զեկույց էր հրապարակել Չինաստան փորձագիտական խմբի ուղևորության արդյունքների վերաբերյալ, որի նպատակն էր պարզել COVID-19 կորոնավիրուսային վարակի առաջացման աղբյուրը:
Նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտեի COVID-19 ենթահանձնաժողովի հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի և թրոմբի առաջացման միջև կապը հավանական է, բայց դեռ բավարար չափով ապացուցված չէ:
Նշվում է, որ այս փոխհարաբերությունն ու հավանական ռիսկի գործոնները գնահատելու համար անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ: