f

Անկախ

4 ընկերություններ մաքսատուրքի արտոնություն ստացան. Ընդհանուր ներդրումները կկազմեն ավելի քան 9 մլրդ դրամ


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստում բավարարել է մի շարք ընկերությունների հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Մասնավորապես, «Կապավոր» ՍՊԸ-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ասֆալտի արտադրության համար (ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացում)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 380․6 մլն դրամի ներդրում՝ սարքավորման ձեռք բերման համար: Ներկայումս առկա է շուրջ 312 աշխատատեղ։ Արդյունքում կստեղծվի ևս 10-15 նոր աշխատատեղ` 180,000-220,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.5-2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ և ԱՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 19 մլն դրամ:

2003 թ.-ից գործող «ՄԼ մայնինգ» ընկերությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ` ՀՀ Կոտայքի մարզում։ Արդեն իսկ իրականացրել է շուրջ 8 մլրդ դրամի ներդրում, ծրագրի շրջանակում կիրականացնի ևս 4 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է շուրջ 320 աշխատատեղ, կստեղծվի ևս 40-60 նոր աշխատատեղ` 200,000-300,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 200 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 311 մլն դրամ:

«Ռոք Բերրի» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է 3 հա արտադրական տարածքում ելակի արտադրության ջերմոցների կառուցման համար (Կոտայքի մարզ)։ Ընկերությունը 2018 թ. որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի շրջանակում իրականացրել է 3 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 149 նոր աշխատատեղ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կատարել տարեկան 2.6 մլրդ դրամի ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 70 նոր աշխատատեղ` 200,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի տարեկան ծավալը տարեկան կկազմի 1.5 մլրդ դրամ, որից 76.2 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.4 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 87.7 մլն դրամ:

«Բետոնագործ» ՓԲԸ-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է մետաղապլաստե պատուհանների, դռների, պատուհանագոգերի, պատուհանների շրջանակների արտադրության համար (ք. Երևան): Նախատեսվում է իրականացնել 2.2 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է շուրջ 13 աշխատատեղ, կստեղծվի ևս 4-6 նոր աշխատատեղ` 150,000-200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3.1 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 149.4 մլն դրամ:

Հայաստան ՀՀ Կառավարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ Եվրոպայի առաջնությունում
Գրոսմայստեր Աննա Սարգսյանը դարձավ արծաթե մեդալակիր բելառուսյան մրցաշարում
Արփինե Դալալյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 650, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 202 817 է, մահվան դեպքերինը՝ 4687
Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը
Հյուսիս-հարավ ճանապարհի Արգավանդ-Շիրակ հատվածում հայտնաբերվել են ուրարտական դարաշրջանի կարևոր նմուշներ
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՄՆ-ում   մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 82 հազար դեպք  է հայտնաբերվել
Կիմ Չեն Ընը նախարարի է մահապատժի  ենթարկվել․ԶԼՄ-ներ
Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ
Եթե չհակադարձենք նման արշավներին, ներկա օկուպացիոն ռեժիմը մեկ այլ բնագիծ էլ կզիջի Տավուշում, Վայոց Ձորում. թուրքագետ
Բուժհաստատությունները մի քանի անգամ մերժել են հիվանդին ընդունել ստացիոնար բուժման
Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք կա
Մենք խայտառակվել ենք՝ որպես ազգ և պետություն, բայց վերածնվելու շանս ունենք՝ խաղաղվելով մեր անցյալի հետ․ Միհրան Հակոբյան
«Մերօրյա Խորենացին» ապրեց 50 տարի՝ ազգին նորովի նվիրելով իր բազմահազարամյա պատմությունը. Արտակ Մովսիսյանն այսօր կդառնար 51 տարեկան
Հայաստանի տնտեսական անկումը խորանում է ահագնացող տեմպերով. պետպարտքի ավելացում, գնաճ, ներդրուների արտահոսք․ «Ազգ»
Ռադիկ Մարտիրոսյանը՝ նոր օրենքի մասին․ «Փաստաթղթի մեջ 2-3 հիմնական խնդիրներ կան, որոնք հակասում են Սահմանադրությանը»․ «Ժամանակ»
Արա Սաղաթելյան. Աջակցելու ենք բոլորին, ով պայքարում է Նիկոլի դեմ. «Հրապարակ»
Կոնստանտին Զատուլին․ «Խաղաղապահ բրիգադի ղեկավարին մեղադրելն այնքան էլ արդար չէ»․ «Հրապարակ»
Երկու հայ և մեկ ադրբեջանցի՝ պատվո հարթակին
ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանը կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կիրառել չափաբաժիններով
ԱՄՆ ռազմական նավերը Սև ծովում կմնան մինչև մայիսի 5-ը
Սենթ Վինսենթ կղզում հրաբխի ակտիվացման հետևանքով բնակչության մի մասը տարհանվել է
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել ԼՂ Ասկերանի շրջանի բնակիչներին և բուժկետին. ՌԴ ՊՆ
Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն այն դեպքում, երբ վերականգնվի մեր պետականությունը․ Էդգար Ղազարյան
Ավելին
Ավելին