f

Անկախ

«Կարմիր բլուր» հնավայրում իրականացվում են պեղումներ. հայտնաբերվել է ուրարտական շերտ


«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղում իրականացվում են պեղումներ: 

Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման Արգավանդ-Շիրակ հանգույցը կապող հատվածի շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, ինչի մասին շինաշխատողները տեղեկացրել են «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանին: Տարածքն ընդգրկում է 25 մ քառակուսի, շինարարական աշխատանքներն այդտեղ դադարեցվել են: 

ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ՝ «Էրեբունի» թանգարանի՝ պեղումներ իրականացնող խումբը՝ թանգարանի տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանի ղեկավարությամբ, ապրիլի 3-ից ձեռնամուխ է եղել տարածքում պեղումներ կատարելու աշխատանքներին՝ կամավոր հիմունքներով: Ըստ Միքայել Բադալյանի՝ տարածքի որոշ հատված վնասված է՝ պայմանավորված դեռևս խորհրդային շրջանից մեքենաների երթևեկությամբ: Կտրվածքի անխաթար հատվածում էլ հայտնաբերվել են խեցեղենի տարբեր նմուշներ, որոնց թվում՝ սափորի բեկոր՝ փայլանախշերով և գծանախշերով, վերնախավային ուրարտական խեցեղենի համադրություն, թասի, տեղական սափորների տարբեր բեկորներ, որոնք թվագրվում են Ք.ա. 8-6-րդ դարերով: Որպես քիչ հանդիպող բացառիկ նմուշ՝ առանձնանում է սեպանախշերով խեցեղենի մի բեկոր, որը կհամալրի թանգարանի հավաքածուն:

Գտնված խեցեղենը թանգարանի վերականգնման և ամրակայման լաբորատորիայում լվացվում և մաքրվում է, որոշ բեկորներ ամրացվում են, ինչը որոշակի պատկերացում է տալիս ամբողջական իրի մասին: 

Աշխատանքային խմբի ղեկավար Մ. Բադալյանը նշում է, որ հընթացս երևում են կանոնավոր քարերով շարված կառույցի հետքեր «Այս պեղումները հուշում են, որ սա կարևոր սկզբնաղբյուր կարող է լինել: Գտածոներից կարելի է ենթադրել, որ այստեղ կյանք է եղել, մարդիկ գործունեություն են իրականացրել, իսկ թե ինչպիսի, կիմանանք մի քանի օրից, երբ հասնենք կտրվածքի այդ շերտին, որն արդեն երևում է: Հնարավոր է նաև՝ դամբարան լինի»: 

Պեղումների՝ թույլտվությամբ սահմանված ժամանակահատվածով աշխատանքները կավարտվեն  ապրիլի 11-ին: Ըստ ընդունված կարգի՝ եռամսյա ժամկետում ԿԳՄՍՆ-ին կտրվի համապատասխան եզրակացություն, և կտպագրվեն գիտական հոդվածներ:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ «Կարմիր բլուր» հնավայր

Այլ հոդվածներ հեղինակից

Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ Եվրոպայի առաջնությունում
Գրոսմայստեր Աննա Սարգսյանը դարձավ արծաթե մեդալակիր բելառուսյան մրցաշարում
Արփինե Դալալյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 650, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 202 817 է, մահվան դեպքերինը՝ 4687
Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը
Հյուսիս-հարավ ճանապարհի Արգավանդ-Շիրակ հատվածում հայտնաբերվել են ուրարտական դարաշրջանի կարևոր նմուշներ
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՄՆ-ում   մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 82 հազար դեպք  է հայտնաբերվել
Կիմ Չեն Ընը նախարարի է մահապատժի  ենթարկվել․ԶԼՄ-ներ
Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ
Եթե չհակադարձենք նման արշավներին, ներկա օկուպացիոն ռեժիմը մեկ այլ բնագիծ էլ կզիջի Տավուշում, Վայոց Ձորում. թուրքագետ
Բուժհաստատությունները մի քանի անգամ մերժել են հիվանդին ընդունել ստացիոնար բուժման
Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք կա
Մենք խայտառակվել ենք՝ որպես ազգ և պետություն, բայց վերածնվելու շանս ունենք՝ խաղաղվելով մեր անցյալի հետ․ Միհրան Հակոբյան
«Մերօրյա Խորենացին» ապրեց 50 տարի՝ ազգին նորովի նվիրելով իր բազմահազարամյա պատմությունը. Արտակ Մովսիսյանն այսօր կդառնար 51 տարեկան
Հայաստանի տնտեսական անկումը խորանում է ահագնացող տեմպերով. պետպարտքի ավելացում, գնաճ, ներդրուների արտահոսք․ «Ազգ»
Ռադիկ Մարտիրոսյանը՝ նոր օրենքի մասին․ «Փաստաթղթի մեջ 2-3 հիմնական խնդիրներ կան, որոնք հակասում են Սահմանադրությանը»․ «Ժամանակ»
Արա Սաղաթելյան. Աջակցելու ենք բոլորին, ով պայքարում է Նիկոլի դեմ. «Հրապարակ»
Կոնստանտին Զատուլին․ «Խաղաղապահ բրիգադի ղեկավարին մեղադրելն այնքան էլ արդար չէ»․ «Հրապարակ»
Երկու հայ և մեկ ադրբեջանցի՝ պատվո հարթակին
ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանը կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կիրառել չափաբաժիններով
ԱՄՆ ռազմական նավերը Սև ծովում կմնան մինչև մայիսի 5-ը
Սենթ Վինսենթ կղզում հրաբխի ակտիվացման հետևանքով բնակչության մի մասը տարհանվել է
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել ԼՂ Ասկերանի շրջանի բնակիչներին և բուժկետին. ՌԴ ՊՆ
Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն այն դեպքում, երբ վերականգնվի մեր պետականությունը․ Էդգար Ղազարյան
Ավելին
Ավելին