f

Անկախ

Բազմաթիվ էին հիմքերը, որ Արտակ Դավթյանը պետք է դատվի. Գևորգ Գորգիսյան


Այն, որ մինչեւ հիմա չի հրաժարակվել Ապրիլյան պատերազմի հանգմանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, դա արվել է իշխող ուժի քաղաքական պտակահարմարությունից ելնելով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

«Այդտեղ կային խնդիրներ, որոնք բացահայտվել են 2016-ին եւ չեն շտկվել 2020 թվականի պատերազմը: Հետո իրենց ձախողումներն ու կորուստները վերջին պատերազմում անհամեմատելի են 2016-ի ապրիլյան պատերազմի հետ, որտեղ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի գրոհները, իսկ այս անգամ փաստաորեն չկարողացանք: Այն քաղաքական արդյունքը, որ իրենք ուզում էին ստանալ այդ հանձնաժողովի գործունեությունից, դա Սերժ Սարգսյանի պարտված ու ձախողված առաջնորդի կերպարի ստեղծումն էր: փաստորեն դա չեն կարողանալու, որովհետեւ իրենք շատ ավելի ծախողված են այդ ֆոնին դուրս գալիս:  Հետեւաբար, դա չի հրապարկվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,-ասաց նա:

Գորգիսյանը նկատեց, որ այն խնդիրները, որոնք եղել են ապրիլյան պատերազմում, դրանք նույնությամբ կրկնվել են 2020-ի 44-օրյա պատերազմում, տասնապատիվ ավելի շատ կորուստներով:

Նա ընդգծեց, որ այդ զեկույցը պետք է մի քանի մասից բաղկացած լինի, մի մասը պետք  է ուղղված լինի ՊՆ-ին, որը կպարունակի հայտնաբերված թերությունները եւ դրանց լուծումները, մի մասը պետք է ուղղված լինի իրավապահ մարմիններին, որոնք կգնան թերությունների հետքերով եւ կպարզեն մեղավորներին: Մի մասը ուղղված պետք է լինի ԱԺ-ին՝ օրենսդրական փոփոխությունների առաջարկներով եւ մի մասն էլ ուղղված պետք է լինի հանրությանը, որը կփարատի կասկածները, թունավոր նյութերը, որոնք ժամանակին սփռվել են դաշտ՝ բարոյազրկելու, արժեզրկելու բանակը:

«Ապրիլյան հանձնաժողովի շրջանակներում կա բավարար նյութ, որպեսզի այսօրվա ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ  հարուցվի քրեական գործ եւ նա այդ գործի շրջանակներում ստիպված լինի  պարզաբանումներ տալ, ինչու է այդպես վարվել: Նույնը կա նաեւ վերջին պատերազմի ժամանակ: Ես կարծում եմ՝ նրանք մերժեցին մեր առաջարկած պարիտետային հանձնաժողովի ստեղծումը, որովհետեւ բազմաթիվ էին հիմքերը, որ նույն Արտակ Դավթյանը պետք է դատվի պետական եռսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու, զենքեր գնելու համար, որոնք ակնհայտ էր, որ չենք կարողանալու օգտագործել: Նաեւ շարքից հանել ենք զենքեր, որոնք կարող էինք օգտագործել, մեզ պետք էր լինելու:, կրճատել ենք ստորաբաժանումներ, պատրաստել ենք Հայաստանը պարտության: Դա արվել է Արտակ Դավթյանի գլխավորությամբ որպես ԳՇ պետ»,-ասաց ԼՀԿ պատգամավորը:

Գևորգ Գորգիսյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին