f

Անկախ

Արցախցի երաժիշտը նախաձեռնել է բացառիկ հեռահար միջազգային փառատոն


Հեռահար եղանակով ապրիլի 10-ից 16-ից տեղի կունենա պատանի երաժիշտների «Կանչ» առաջին միջազգային փառատոնը։ Այն նախաձեռնել է Արցախից երիտասարդ դաշնակահար Դավիթ Բախշիյանը՝ նպատակ ունենալով համավարակի այս պամաններում  ոչ միայն համախմբել տարբեր երկրների երաժշտասերներին, այլ նաև ներկայացնել աշխարհին հայկական մշակույթը և այսօրվա հայկական ողբերգական իրականությունը։  

“Կանչ»-ը հանդիսանում է մի հարթակ, որը հնարավորություն է ընձեռում պատանի երաժիշտներին ելույթ ունենալ և ինքնադրսևորվել։  Առաջին փառատոնը անցկացվելու է միայն դաշնամուր անվանակարգով, բայց հետագայում  նախատեսվում է նաև ներառել այլ անվանակարգեր։ Փառատոնի ձեւաչափը շատ ճկուն է, այն հնարավորություն է ընձեռում մասնակիցներին  իրենց նվագացանկի մեջ ներառել ինչպես ակադեմիական, այնպես էլ ազգային երաժշտություն- ասաց Բախշիյանը ասուլիսի ժամանակ;՛

Նրա խոսքով, Փառատոնի գաղափարը ծագեց անցած տարվա օգոստոսին, երբ ամբողջ աշխարհում պանդեմիայի պատճառով խաթարվել են շատ ոլորտներ, մանավանդ՝ մշակութայինը։ 

«Եվ իմ մոտ միտք առաջացավ կազմակերպել բացառիկ մի միջոցառում հեռավար ձևաչափով։ Սկսեցի կազմակերպչական աշխատանքներ տանել, բայց սկսվեց պատերազմը։ Այդ ժամանակ ես գտնվում էի Արցախում, ամբողջ պատերազմի ընթացքում այնտեղ էի։ Բնականաբար  աշխատանքները ընդհատվեցին։

Պատերազմից հետո բոլորի պես շոկային վիճակում էի։ Որոշ ժամանակ անց հասկացա, որ պետք է թևաթափ չլինել և ամեն ձև աշխատել մշակութային կյանքը նորից վերակենդանացնել։ Կարծում եմ, որ մեր զարթոնքը ազգի համար յուրատիպ ռեգեներացիա կարող է դառնալ։ Հայտնի է, որ երաժշտությունը ունի բուժիչ հատկություն, դրա միջոցով նաև արթ-թերապիաներ են անում, և միգուցե ինչ-որ դրական արդյունք կունենանք մարդկանց սթրեսից հանելու գործում», հայտնեց նա։

Բախշիյանն ընդգծեց, որ փառատոնի շրջանակներում ներկայացվելու է հայկական մշակույթը, ազգային երաժշտությունը։

«Այդ ճանապարգով ակնկալում եմ մեր մշակույթի հերթական միջազգայնացում և նոր դրական լիցքեր։ Հուսով եմ, որ Հայաստանում և Արցախում կհետևեն փառատոնային իրադարձություններին մի փոքր կլիցքաթափվեն, դրական էմոցիաներ կստանան»,  - հավելեց նա։

 

Ժյուրիի անձնակազմը բաղկացած է 4 հոգուց։ Նրանք են. դաշնակահարներ Դեսիսլավա Բոբրինան` Ռուսաստանից, Զոֆիա Դընաքը` Լեհաստանից, Լուկա Ֆերրինին` Իտալիայից

«Շատ ուրախ եմ իմ ներդրումն ունենալ դասական երաժշտության հանրայնացման գործում, հատկապես մատաղ սերնդի շրջանում: Իհարկե, մասնակիցների ընտրությունն ունի իր դժվարությունները: Նրանցից յուրաքանչյուրը լրջորեն պատրաստվել է: Կարևոր է, որ երիտասարդ երաժիշտների այս խանդավառությունն ամրապնդի նրանց հավատը իրենց ուժերի հանդեպ », - ասաց Զֆիա Դենակը` հայտնելով, որ փառատոնին ելույթ են ունենալու 16 պատանի երաժիշտներ 7 երկրներից:

 

Հեռավար ձևաչափով միջազգային այս միջոցառմանը կմասնակցեն 11 անվանի երաժիշտներ 6 երկրներից։  Հաշվի առնելով COVID-19 համավարակի հետ կապված սահմանափակումները, առաջին “Կանչ”  փառատոնին հյուրընկալվելու ցանկություն հայտնել են երաժշտներ և համույթներ Ռուսաստանից, Իրանից, Լեհաստանից, Շվեդիայից։ Փառատոնին կներկայանան նաև հայաստանցի և արցախցի կատարողներ։

«Փառատոնը հնարավորություն կընձեռի դասական երաժշտության օրինակով ծանոթանալու ժամանակակից երաժշտության նոր միտումներին, ցույց տալու քո զարգացման տեսլականը», - ասաց իրանցի կոմպոզիտոր Արսիա Սամսամինիան: Փառատոնին նա կներկայացնի վարպետության դաս ժամանակակից կատարման վերաբերյալ

 

Կանչ միջազգային փառատոն Մշակութային շաբաթ Դավիթ Բախշիյան

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին