Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի շրջանակներում քննարկել է ապրիլի 7-ին կայացած ռուս-հայկական բանակցությունների համատեքստում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին նշված է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Գրում է Gazeta.ru-ն։
«Քննարկվել են տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ աշխատանքների ընթացքը: Ընդ որում՝ հաշվի են առնվել այս տարվա ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած բարձր մակարդակով ռուս-հայկական բանակցությունների արդյունքները», - նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ քննարկել էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում առկա հումանիտար և տնտեսական խնդիրները: Դրանից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: