f

Անկախ

Հայկական բահն ընդդեմ ադրբեջանական տրակտորի. ի՞նչ է կատարվում առաջնագծում պատերազմից հետո


Պատերազմի ավարտից գրեթե կես տարի անց Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության պայմանները ծայրահեղ ծանր տպավորություն են թողնում։

Արյունահեղ պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանի, ինչպես նաև Արցախի շփման գծում նոր տեղամասերի մեծ մասը մինչև հիմա ապահովված չեն անհրաժեշտ ինժեներական սարքավորումներով:

Այնտեղ մարտական հերթապահություն իրականացնող հայ զինծառայողները զրկված են տարրական պայմաններից, ինչի մասին վկայում են ինչպես համացանցում պարբերաբար հայտնվող տեսահոլովակները, այնպես էլ մասնավոր զրույցները զինծառայողների հետ:

Տխրահռչակ սահմանագծման ու սահմանազատման հետևանքով նոր սահմանային հատվածներ են հայտնվել Գեղարքունիքում, Վայոց Ձորում ու Սյունիքում:

Այդ հատվածներում ամրաշինական կառույցներն ու հենակետերը հասկանալի պատճառներով զրոյից են կառուցվում։ Բայց խնդիրն այն է, որ դա չափազանց դանդաղ տեմպերով է տեղի ունենում։ Չկան բլինդաժներ, զինվորները ստիպված են հին վրաններում մնալ: Շուշիից ոչ հեռու գտնվող Լիսոգորում աղաղակող դեպք էր գրանցվել, երբ փոթորկոտ քամին պատռել ու մաս-մաս էր արել վրանը, և զինվորներն առանց տանիքի էին մնացել:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ինչու մինչ օրս լուրջ աշխատանքներ չեն կատարվել։

Գերատեսչությունում պարզաբանել էին, որ ինժեներական աշխատանքներն իրականացվում են անընդհատ, աշխատանքների ընթացքը երբեմն դանդաղեցնում են լեռնային բարդ ռելիեֆն ու անբարենպաստ եղանակային պայմանները: Շատ հատվածներում տեղանքը ճահճացած է, ինչը նույնպես ազդում է աշխատանքների իրականացման տեմպերի վրա։

Բայց եթե դանդաղ տեմպը կարելի է բացատրել բարդ տեղանքով և մարդաբոյ ձնակույտերով, ինչպես ասում են նախարարությունում, ապա անհասկանալի է՝ ինչու է նույն իրավիճակը տիրում նաև Արցախում, որի տարածքը հարթավայրային է։

Sputnik Արմենիայի զինծառայող զրուցակիցները նշում են, որ 44-օրյա պատերազմից հետո մարտական հերթապահություն իրականացնելու պայմանները շատ հատվածներում պարզապես սարսափելի են։ Զինադադարից 5 ամիս անց նոր սահմանագծերում ինժեներական աշխատանքներն իրականացվել ու իրականացվում են ձեռքով, մինչդեռ ադրբեջանական կողմը սեփական ամրաշինական կառույցները կառուցելիս ակտիվորեն տրակտորներ է օգտագործում:

 «Դեկտեմբերին, օրինակ, ստիպված էինք բահով սառած հողը փորել, միևնույն ժամանակ մենք հստակ տեսնում էինք, թե ինչպես է հակառակորդի էքսկավատորն ընդամենը մի քանի ժամվա ընթացքում բավականին լավ խրամատ փորում։ Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ղեկավարությունը մեզ բախտի քմահաճույքին է թողել։ Հավատացեք, որ հրադադարի 5 ամիսների ընթացքում սոցիալ-կենցաղային պայմանների ոչ մի լուրջ բարելավում չենք տեսել», - ասաց զինվորականներից մեկը, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի։

Նա մեզ ցույց է տալիս խրամատների լուսանկարներ, որոնք հասկանալի պատճառներով չենք կարող հրապարակել։ Առանց չափազանցության ասենք, որ բավականին անմխիթար տեսարան է։ Անվտանգ հերթապահության գոնե նվազագույն պայմաններ ապահովելու մասին խոսք անգամ չկա։

Եթե մի բան լինի, իսկ հրադադարի փխրուն լինելու մեջ որևէ մեկը կասկած չունի, հակառակորդի կրակից թաքնվելը գրեթե անհնար կլինի։ Բայց ավելի շատ տխրեցնող է թվում բանակային և քաղաքական ղեկավարության համատարած անտարբերությունը։ Եվ եթե պատերազմի ավարտից հետո առաջին օրերին տոտալ խառնաշփոթն ու քաոսը ինչ-որ կերպ կարելի էր արդարացնել, ապա միանգամայն անհասկանալի է, թե ինչու է այդ քաոսը պահպանվում կես տարի անց։ Այս ամենևին էլ ոչ հռետորական հարցի պատասխանը մենք փորձեցինք ՊՆ մամուլի ծառայությունից, սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել ծառայության ղեկավարության հետ։

 

առաջնագծում Արցախ Ադրբեջան խմբագրի ընտրանի

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին