Միացյալ Նահանգներում մեկ օրում ևս 75 038 մարդ կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել: Երկրում արձանագրված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 30,9 միլիոնը: Գրում է Russian.rt.com-ը;
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
Կորոնավիրուսով հիվանդների մահվան դեպքերի թիվը գերազանցել է 559 հազարը
Ավելի վաղ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ավելի քան 100 միլիոն մարդ ստացել է COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինը:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 132 միլիոնը։