Լեռնային Ղարաբաղում ընթացիկ վիճակը քննարկվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինի հանդիպման ժամանակ:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կարծիքների ծավալուն փոխանակում՝ շեշտը դնելով տուժած բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու եւ խաղաղ կյանքը վերականգնելու հրատապ խնդիրների վրա, այդ թվում՝ միջազգային հումանիտար կազմակերպությունների ներուժի օգտագործմամբ` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերին համապատասխան: