f

Անկախ

ԱՄՆ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետդեպի քարտուղարի օգնականն առանցքային հայտարարություն է արել, որը բացահայտում է ԱՄՆ վերաբերմունքը Արցախի խնդրի հանդեպ


ԱՄՆ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետդեպի քարտուղարի օգնականն առանցքային հայտարարություն է արել, որը բացահայտում է ԱՄՆ վերաբերմունքը Արցախի խնդրի հանդեպ:

Այսպիսով, Ամերիկյան "Թուրքական Ժառանգություն" կազմակերպությունում հանդես գալուց ԱՄՆ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջորջ Քենտն ասել է, որ Ռուսաստանը հնարավոր է, որ չի ցանկանում լուծել Արցախի հարցը։ Ավելին, ավելի է կոնկրետացրել "հարցի լուծման" ԱՄՆ տարբերակը․ "Ես սպասում եմ Ադրբեջանի իշխանության անբավարարվածությունը, որ ռուսական խաղաղապահները երկարատև ժամանակով են պատրաստվում մնալ Լեռնային Ղարաբաղում"։

Այսպիսով, ամեն ինչ պարզ ու կոնկրետ է ասված, ԱՄՆ-ն հարցի լուծումը տեսնում է Արցախի ամբողջական հայաթափման ու այն Ադրբեջանին հանձնելու մեջ։ Այս առումով հասկանալի է դառնում ԱՄՆՊ պահվածքն Արցախի պատերազմի ժամանակ։

Մյուս կարևոր թեզն այն է, որ նա ակնկալում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կջերմանան։ Ավելի պարզ ու հասկանալի դժվար էր ասել։ Դա է ԱՄՆ պետական քաղաքականությունն Արցախի հարցում։

Բնական է, ԱՄՆ-ն մեր թշնամին չէ, մենք առհասարակ քաղաքական սուբյեկտ չենք Ամերիկայի համար, այլ տարածք են, որտեղ նա իր շահերն է առաջ տանում, իսկ շահերը պարտադրում են թուլացնել Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը, այս անգամ Թուրքիայում նոր Հիտլեր ստեղծելու ու նրան դեպի արևելք մղելու միջոցով։

Սակայն ինձ այլ բան է հետաքրքրում, Հայաստանի կան խմբավորումներ, որոնք միամիտ ժողովրդին համոզում են, որ մեր փրկությունն արևմտյան կողմնորոշման մեջ է, մենք ունենք Սևրի պայմանագիր, ՆԱՏՕ-ն էլ կլուծի մեր խնդիրները և այլն։

Բնական է, որ ԱՄՆ-ն, Թուրքիան ու Ռուսաստանը իրենց խնդիրներն են լուծում, սակայն ինչ խնդիրներ են լուծում իրենց ազգային հռչակած խմբավորումներն ու ինչ են մտածում մարդիկ, որոնք նրանց հավատում են։ Տարօրինակ կերպով այդ "ազգայինների" մոտեցումները համընկնում է Ադրբեջանի ու Թուրքիայի մետեցումների հետ, ու վաղուցվանից։

Հ․Գ․ Գուցե ամենաազնիվը ՔՊ հիմնադիր անդամներից մեկն էր, ով նաև ժամանակին գործող վարչապետի խորհրդականն ու ԱՄՆ-ի հետ կապերը համակարգողն էր, ով Արցախի պատերազմի ամենաթեժ պահին ուրախանում էր, որ Ղարաբաղում Պուտինը "կապուտ" է լինում։ Ոչ թե մեր տղաներն էին զոհվում, ոչ թե մենք էին տարածքներ կորցնում, այլ Պուտիննը "կապուտ" է լինում, իսկ մինչ այդ ներում էր Թուրքիային։ Դա ավելի շիտակ մոտեցում է, քան վերընշյալ խմբավորումների պահվածքը, որոնք մանիպուլյացիաների են ենթարկում մեր հասարակության պարզունակ մտածողություն ունեցող հատվածներին, որ Ամերիկան գալու է ու մեզ տա Արցախն ու Արևմտյան Հայաստանը։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Թուրքիա ԱՄՆ

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին