f

Անկախ

Նիկոլ Փաշինյան վարչապետը տգետ զանգվածի վրեժն է բոլոր հաջողակ, կրթված, աշխատող մարդկանցից. Բագրատ Եսայան


Ես զարմացած եմ մեր ժողովրդի համբերության վրա, որը 3 տարի շարունակ բերանները բաց սպասում էին այս իշխանությունից ինչ-որ մի դրական տեղաշարժի, խոստումների կատարման: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:

«Ամեն անգամ այդ խոստումները դրժվում են, խոստումներին հակառակ քայլեր են արվում, եւ ժողովրդի մի որոշակի հատված շարունակում է հավատալ այդ ստախոսին, այդ դավաճանին, այդ հողատուին: Եթե նախկին երեք իշխանությունների օրոք սրա արածի 10 տոկոսը որեւէ մեկն իրեն թույլ տար, փողոցները լցված կլինեին բազմությամբ»,-ասաց նա:

Բագրատ Եսայանը անդրադառնալով նրան, որ շատ մարդիկ պատրաստ են այսօր էլ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, ասաց, որ նրանք որպես պատճառ նշում են, որ Նիկոլն իրենց նման խեղճ ու անճար է. «Այսինքն այս ժողովրդի մեջ մի հատված կա խեղճ ու անճար, բացարձակապես տգետ, ապաշնորհ, որն ի դեմս այդ անձնավորության իր հայելային արտացոլումն է տեսնում եւ սա նրա վրեժն է: Նիկոլ Փաշինյան վարչապետը այդ զանգվածի վրեժն է բոլոր հաջողակ, կրթված, աշխատող մարդկանցից: Ես վստահ եմ, որ այդ զանգվածը, ցավոք սրտի, հաջողացրել է իր արտադրանքին բերել իշխանության: Մենք հիմա ընտրությունների հնարավորությունը պետք է օգտագործենք մի բանի համար՝ նրան քշել վրչապետի աթոռից»,-ասաց նա:

Բագրատ Եսայանը հայտարարեց, որ այսօր կոռուպցիայի մարմնավորումը հենց Նիկոլ Փաշինյանն է. «Այս մարդիկ իշխնության գալով ոչ միայն կոռուպցիայի դրսեւորումը հասցրեցին հիպեր աստիճանի, ոչ միայն 200 մլն դոլարի պարգեւավճար գրեցին իրենց, այլեւ գողացան «Հայաստան» հիմնադրամի փողերը: Հիմա նորից գնալ նախընտրական քարոզարշավի՝ թալան, կոռուպցիա, նախկիններ լոզունգն օգտագործելով, դա ուղղակի ապուշության գագաթնակետն է:

Նրանք օգտագործելու են այդ գումարները, որ գնեն ձայներ, որովհետեւ այն մարդիկ, որոնք կուրորեն հավատում են Նիկոլ Փաշինյանին, առանց փողի ընտրության չի գնալու:

Բագրատ Եսայան

Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Ավելին
Ավելին