f

Անկախ

Փաշինյանի հերթական քայլարշավը Կրեմլ ցուցադրական բնույթ ուներ. REGNUM


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր ավելի քան երեքժամանոց բանակցություններ ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ բոլոր նշանների՝ այդ այցն այնքան էլ սովորական բնույթ չուներ: Ինչպես հայտարարեց Պուտինը հանդիպման փակ մասից առաջ, ինքն «ուրախ է, որ Փաշինյանն ընդունեց հրավերը, և իրենք որոշակիորեն խոսելու բան ունեն»:

Նախևառաջ, իհարկե, խոսքը անցած տարվա նոյեմբերի 10-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ համաձայնությունն իրականացնելու մասին է, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրների լուծման հետագա քայլերի մասին, մասնավորապես, ինչպես ասվում է Երևանի պաշտոնական հաղորդագրությունում, «Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում»: Այդ ուղղություններով ստորագրող կողմերը միմյանց նկատմամբ պահանջներ չունեն: Երկրորդ հարցը, որի մասին դեռևս բարձր չեն խոսում, բայց որը հավանաբար քննարկվում է, Երևանի և Բաքվի միջև լայն հաշտության համաձայնության ստորագրման հնարավորությունն է, ինչը հնարավոր չէ անել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման կամ գոնե կողմերի դիրքորոշման:

Առայժմ Ադրբեջանը հայտարարում է, որ իր համար «Լեռնային Ղարաբաղի խնդիր արդեն գոյություն չունի», Հայաստանն էլ պնդում է, որ այդ հարցով պետք է զբաղվի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Բայց այստեղ կարևոր նրբերանգներ կան: Միայն Ռուսաստանն է, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը, բարձր մակարդակով երկխոսություն է վարում Երևանի և Բաքվի հետ: Այն դեպքում, երբ մյուս համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հեռու են պահում իրենց, թեպետ դեռ վերջերս Երևանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ակտիվ դերն էր ակնկալում, որն արդեն փորձել է իր վրա ԵՄ-ի գլխավոր խաղաղարարի պատմուճանը, եթե նկատի ունենանք նրա մասնակցությունը Դոնբասի հարցով Մինսկի կարգավորման գործընթացին, ակտիվությունը սիրիական, լիբիական և լիբանանյան մրցուղիներում: Բացի այդ, Ֆրանսիայում մեծաթիվ հայկական սփյուռք գոյություն ունի: Ղարաբաղյան ուղղությամբ այս առումով ոչինչ չի նկատվում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրանք սկսել են ջանքեր ձեռնարկել: Անշուշտ, դեռ միայն տեղեկատվական դաշտում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի խաղաղ համաձայնության խզմանը: Այսպես, պետքարտուղարի օգնականի տեղակալը Եվրոպայի և Եվրասիայի գծով՝ Ջորջ Քենտը, հանդես գալով  համացանցային սեմինարում, որ կազմակերպել էր վաշինգտոնյան ոչ կառավարական «Թուրքական ժառանգություն» կազմակերպությունը, անհիմն կերպով մեղադրեց Ռուսաստանին կոնֆլիկտը ձգելու ցանկության մեջ, որպեսզի «թույլ չտա Հայաստանին և Ադրբեջանին առաջ շարժվել»:

Ամերիկացի դիվանագետի կարծիքով՝ «անվտանգության առումով պահպանվում է խոշոր մարտահրավեր. ինչպե՞ս մոտենալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին այնպես, որ դա հնարավորություն տա երկու կողմերին հասնելու վերջնական համաձայնության վերջնական կարգավիճակի հարցում»: Այնուհետև. «Ադրբեջանը կարող է ընկալվել որպես հաղթող պատերազմում: Սակայն դա չի հանգեցնում ճգնաժամի կարգավորման, այնպես, ինչպես Հայաստանը, գուցե հաղթել է առաջին պատերազմում քառորդ դար առաջ: Մյուս առկախ հարցը մնում է Ռուսաստանի մտադրությունը, որը որոշել է չհասնել հրադադարի պայմանների համաձայնության Մինսկի խմբի համանախագահների միջոցով… Նա դա ապահովել է  անմիջականորեն… եռակողմ ձևաչափով»: Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ինչն է խանգարում հիմա Վաշինգտոնին և Փարիզին խաղի մեջ մտնել և հակամարտող կողմերին առաջարկել նրանց ձեռնտու համաձայնություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների լիազորությունների միջոցով:

Վերջապես, Հայաստանի վարչապետի ուղևորությունը Մոսկվա առանձնահատկություններ ունի՝ կապված Հայաստանում սպասվող արտահերթ ընտրությունների հետ: Այդ կապակցությամբ որոշ հայկական ԶԼՄ-ներ պնդում են, որ «պատահական չէ Փաշինյանն իր նախընտրական արշավը սկսել Մոսկվա այցից», որով ցույց է տալիս իր նոր քաղաքականությունը ՀԱՊԿ դաշնակցի և ԵԱՏՄ-ի անդամի նկատմամբ՝ ստեղծելով մի իրավիճակ, որ ոչ ոք Հայաստանում չխոսի այն մասին, թե Կրեմլը չեզոքություն է պահպանում: Վարչապետին նման քայլերի է մղում, իհարկե,  Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակի լարվածությունը ղարաբաղյան պատերազմում կրած պարտության հետ միասին: Բայց թե որքանով է Երևանի նման մարտավարությունը լուրջ, ոչ ոք չգիտի:

Հարկ է նշել, որ վարչապետի գլխավոր հակառակորդը նախընտրական արշավում կարող է դառնալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի հետ, ի դեպ, վերջերս Պուտինը շփվել է հեռախոսով: Վերջին ժամանակներս Ռոբերտ Քոչարյանը սկսել է կրկին նկատվել որպես քաղաքական գործիչ, նրան աջակցում է նաև Ռուսաստանի հայկական համայնքի ազդեցիկ հատվածը, թեպետ Կրեմլը շեշտում է, որ առաջիկա ընտրությունները «Հայաստանի ներքին գործն են»:

Ահա ինչու Փաշինյանի այս այցը Մոսկվա, բացի մնացյալից, ցուցադրական բնույթ ուներ. շատ բան մնաց կադրից դուրս: Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունները համարեց «շատ արդյունավետ», թեև հանդիպման արդյունքների մասին որևէ փաստաթուղթ չի ստորագրվել: Իսկ ինչ-որ մեկն ուրի՞շ բան էր սպասում:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM


 

Աշխարհում Վլադիմիր Պուտին Նիկոլ Փաշինյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին