ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հաջորդ շաբաթ կհանդիպի Հայաստանի և Ուզբեկստանի իր գործընկերների հետ:
Նրա խոսքով՝ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի եւ Ուզբեկստանի խորհրդարանի Սենատի նախագահ Թանզիլա Նարբաեւայի հետ երկկողմ հանդիպումների ժամանակ շարունակվելու է երկխոսությունը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման վերաբերյալ:
Նշվում է, որ Միրզոյանի հետ հանդիպումը կայանալու է ապրիլի 13-ին, իսկ Նարբաեւայի հետ՝ ապրիլի 14-ին: