ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանում մեկ օրում 131.968 մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել, այդպիսով վարակվածների թիվը գերազանցել է 13 միլիոնը։ Գրում է Gazeta.ru-ն:
Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերված դեպքերի թիվը ռեկորդային է: Ապրիլի 8-ին երկրում արձանագրվել էր 126 789 դեպք, ապրիլի 7-ին `115 736, ապրիլի 5-ին` 103 558: Երկրը նման ցուցանիշների է հասել մոտ վեց ամիս առաջ ՝ 2020 թ․ սեպտեմբերին:
Օրվա ընթացքում մահացել է 780 հիվանդ, համաճարակի սկզբից ՝ 167 642: Ապաքինվածների թիվն աճել է 61 899-ով՝ հասելնելով 11,9 մլն-ի: Հնդկաստանում բուժում է ստանում 979 հազար մարդ:
Բացի այդ, անցած 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 3,6 միլիոն մարդ, պատվաստման սկզբից ի վեր պատվաստվել է 94,3 միլիոն մարդ:
Ավելի վաղ Հոնկոնգի իշխանությունները հետաձգել էին կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի 7,5 միլիոն չափաբաժնի գնումը: Կառավարության աղբյուրը հայտնել է, որ պատվերը չի չեղարկվելու, այն հետաձգվել է մինչև արտադրողը վերջնականապես պատվաստանյութը մշակի և բարձրացնի դրա արդյունավետությունը հարավաֆրիկյան շտամի դեմ: