Le Figaro պարբերականի փոխանցմամբ՝ ավազակները հարձակում են գործել Փարիզում գտնվող «աշխարհում լավագույն» George V հյուրանոցի վրա։ Գրում է Gazeta.ru-ն։
Այս նորաձև հյուրանոցը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաքի հենց կենտրոնում ՝ Ելիսեյան դաշտերում:
Պրբերականի տվյալներով՝ երկու զինված անձինք մուտք են գործել հյուրանոցի շենք, կոտրել խանութների ցուցափեղկերն ու դուրս բերել լյուքս դասի ապրանքանիշերի զարդեր: Կորուստի ընդհանուր արժեքը 100,000 եվրո է կազմում:
Լրատվամիջոցները պարզաբանում են, որ կողոպուտի ժամանակ ոչ ոք չի տուժել: Հանցագործների ինքնությունը դեռևս պարզված չէ: