f

Անկախ

Ի՞նչ պետք է անի Փաշինյանը. Էլինար Վարդանյան


Երեկ գիշեր մեր հանրությունը կրկին հավատաց և կրկին հուսալքվեց. սեփական PR ակցիայի համար, առանց բավարար հիմքերի, առանց իրականությունը հասկանալու, գերիների վերադարձի մասին լուրեր տարածելուց հետո, կրկին արձանագրվեց իշխանության անճարությունն ու ապիկարությունը։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Ներկայացնում ենք հոդվածը. «Ցանկացած նախաձեռնություն, որ սկսում է այս իշխանությունը ի սկզբանե տապալում է ենթադրում։

Ուրեմն ի՞նչ պետք է անի Փաշինյանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում։

- Ի՞նչ պետք է անի Փաշինյանը գերիների վերադարձի հարցում. Ոչինչ։ Ոչինչ չպետք է անի, և դրանով իսկ կնպաստի գերիների վերադարձին։ Չի կարելի անգրագետ գործողությունների արդյունքում հերթական ցավը պատճառել իրենց զավակներին սպասող ընտանիքներին։ Չի կարելի այսքան ցավ պատճառել մեր հանրությանը։ Մեր եղբայրները Ադրբեջանի գերին են, իսկ մենք էլ այստեղ ենք դարձել մարտնչող տգետների գերի։

- Ի՞նչ պետք է անի Փաշինյանը Արցախի հարցում. Ոչինչ։ Նա արդեն ինչ կարող էր, արել է։ Նա երկիրը տարել է պատերազմի, կորցրել է մեր հայրենիքի հսկայական տարածքներ, հանձնել է Շուշին, Հադրութը, զոհաբերել է մի ամբողջ սերունդ, խեղել է հազարավոր երիտասարդների ճակատագրեր։ Փաշինյանից այսօր պահանջվում է ոչինչ չանել։ Այլապես մենք կվտանգենք այն բեկորները, որ դեռևս պահպանվել են։

- Ի՞նչ պետք է անի Փաշինյանը Սյունիքի հարցում. Ոչինչ։ Հակառակ պարագայում մենք կկորցնենք Սյունիքը։ Փաշինյանի գործողությունների հետևանքով GPS-ով գծագրվում են մեր սահմանները հօգուտ Ադրբեջանի։ Փաշինյանի գործողությունների և հնարավոր պայմանավորվածությունների պատճառով Սյունիքի ճակատագիրը օրեցօր ավելի է վտանգվում։

- Ի՞նչ պետք է անի Փաշինյանը բանակցությունների հարցում. Ոչինչ։ Միևնույն է բանակցությունների ընթացքում Փաշինյանին որևէ մեկը լուրջ չի վերաբերում։ Ավելին, բոլոր հնարավոր եղանակներով ստորացնում են, նսեմացնում։ Չի կարող երկիրը խայտառակ կապիտուլյացիայի հասցրած անձը երկիրը արժանապատվորեն ներկայացնել բանակցություններում։

- Ի՞նչ պետք է անի Փաշինյանը քովիդի կանխարգելման հարցում. Ոչինչ։ Փաշինյանի անգրագետ, անհետևողական քաղաքականության հետևանքով մենք կորցրել ենք 4641 քաղաքացի։ Ու ասպես ամեն օր։

- Ի՞նչ պետք է անի Փաշինյանը կրթական համակարգի բարեփոխման համար. Ոչինչ։ Փաշինյանի պատկերացումները կրթական բարեփոխումների հարցում սահմանափակվում են բացառապես բուհերը յուրայիններով լցնելու, ինքնավարությունից զրկելու, բուհերից շենքերը խլելու և օտարելու գաղափարով։

- Ի՞նչ պետք է անի Փաշինյանը դատաիրավական բարեփոխումների հարցում. Ոչինչ։ Փաշինյանի յուրաքանչյուր նախաձեռնություն փորձ է դատաիրավական համակարգը դարձնել կախյալ, ձեռնասուն։ Ունենալ սեփական շահերը ներկայացնող համակարգ։

- Ի՞նչ պետք է անի տնտեսության փրկության հարցում. Ոչինչ։ Նրա որոշումները բերում են տնտեսության փլուզման, գնաճի, արտարժույթի արժեքի կտրուկ բարձրացման։ Յուրաքանչյուր հաջորդ որոշում ավելի ծանր հետևանքների առջև է կանգնեցնելու տնտեսությունը։

Ուրեմն ի՞նչ պետք է անի Փաշինյանը։ Միակ ճիշտ քայլը, որ նա կարող է անել, հեռանալն է։ Նրա հեռանալը խաղաղության համար է, իսկ մնալը սպառնում է նոր պատերազմով։ Միայն Փաշինյանի հեռանալու պարագայում է հնարավոր ոտքի կանգնել, ապահովել երկրի անվտանգությունը, հետ բերել գերիներին, փրկել Արցախի մնացած մասը, դառնալ լուրջ պետություն, պաշպանել մեր շահերը, ունենալ կայուն խաղաղություն, պաշտպանել մեր տնտեսությունը։ Կգա նոր իշխանությունը ու այս հարցերը հերթով կլուծի։

Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին