Մեկն ասել է՝ թվում է, թե հատակում ենք, երբ ներքեւից թակեցին։ Թվում է, թե վերջ, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն այլեւս իջնելու տեղ չունեն, պատերազմ են տանուլ տվել, 7500 զոհ տվել, 11 000 վիրավոր, Արցախի տարածքները թաքուն ստորագրությամբ հանձնել, սակայն դեռ շարունակում են իջնել։ Ալեն Սիմոնյանի կնոջ կայքը երեկ կեղծ տեղեկություն էր տարածել, որ գերիների խումբ է վերադարձվում Հայաստանում, Արցախում խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովն այսօր հայտարարել է, որ այդ լուրը կեղծ պրովոկացիա, էր, Հայաստանի պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը։ Ինչքան ստոր պետք է լինել, որ գերիների հարազատների վշտի հետ խաղան, նրանց կեղծ հույսեր տան։ Իրականում Նիկոլ Փաշինյանը գերիների հարազատներին զայրացնում է, որ նրանք բողոքի զանգվածային միջոցառումներ անեն, ինքն էլ Մեղրիով Ադրբեջանին միջանցք տալը արդարացնի գերիներին վերադարձնելու հարցի լուծումով։