Մահացել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը ՝ արքայազն Ֆիլիպը:
Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, մահացել է 99 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է Բուքինգհեմյան պալատի կայքը:
« Նորին Մեծություն թագուհին Խորին տխրությամբ հայտարարեց իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքս թագավորական վսեմություն արքայազն Ֆիլիպի մահվան մասին», - ասվում է հաղորդագրության մեջ: