f

Անկախ

Այս իշխանության հեռանալու դեպքում հնարավոր է նույնիսկ նոյեմբերի 10-ի փաստաթղթում շտկումներ անել․ Իշխան Սաղաթելյան


Նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլյացիայի հենց հաջորդ օրը հրավիրեցինք հանրահավաք և պահանջով հանդես եկանք, որ անհրաժեշտ է րոպե առաջ այս իշխանությունը հեռանա, որովհետև այս իշխանության հեռանալու դեպքում հնարավոր է նույնիսկ այդ՝ նոյեմբերի 10-ի խայտառակ փաստաթղթում շտկումներ իրականացնել և ինչ-որ բաներ փրկել: Այս մասին Հրազդանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հաղորդում է Yerkir.am-ը:

Նա հիշեցրեց, որ պատերազմից 5-6 օր առաջ այդ նույն սրահում դարձյալ հանդիպել է նրանց հետ և խոսել այն բոլոր վտանգների մասին, ինչ պատահեց։ Անցնող մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անգամ հնչեցրել են, որ երկրի իշխանության ղեկին հայտնված այս խմբակը մեր երկիրը տանելու է կործանման, և, ցավոք, դրա մի մասը արդեն իրականություն է դարձել։

«Ի՞նչ տեղի ունեցավ․ նախ՝ պայքար ազգային արժեքների դեմ, եկեղեցու, հայոց լեզվի, մշակույթի, կեղծ խաղաղասիրական տարբեր լոզունգների տակ հասարակությանը բաժանեցին սևերի, սպիտակների, այս ատելությունը, որ Հայաստանում երբեք այս մակարդակի չի եղել, նաև հստակ պայքարելով բանակի դեմ, չտիրապետելով բանակի և ռազմաճակատի իրավիճակին բերեցին, հասցրին պատերազմի։ Իսկ պատերազմի ընթացքում ցուցաբերեցին դավաճանություն, անգործություն և դրա հետ կան հրապարակված բազմաթիվ փաստեր, որոնք բերեցին, հասցրին այս վիճակին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ չնայած անցնող ամիսներին բազմաթիվ ակցիաներ, բողոքի ցույցեր, հանրահավքներ, այդ ընթացքում՝ բազմաթիվ քրեական գործեր, ձերբակալություններ, քաղաքացիների նկատմամբ հետապնդումներ են տեղի ունեցել, բայց փաստն այն է, որ այսօր այս իշխանությունը դեռ հեռացված չէ։

«Մեզ հաճախ մեղադրում են, որ շատ կտրուկ, ծայրահեղ քայլերի չենք դիմել այս իշխանությանը հեռացնելու հարցում, բայց մենք մեր ողջ գործունեության ընթացքում առաջնորդվել ենք մի կարևոր սկզբունքով՝ որ վերջապես իրենք չեն մտածում մեր երկրի մասին, իրենք չեն մտածում նոր արյունահեղության, քաղաքացիական պատերազմի, երկիրը նոր ցնցումների տանելու մասին, բայց մենք միշտ հաշվի ենք առել այդ ամենը, որովհետև գլխավոր նպատակը սրանց հեռացնելը չէ, գլխավոր նպատակը երկիրը փրկելն է։ Սրանք պարզապես խոչընդոտ են, ուռուցք են այդ ճանապարհին, որից պետք է շուտ թե ուշ ազատվել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նկատեց, որ այս իշխանություններն այժմ էլ հանդես են եկել ընտրություններ անցկացնելու հայտարարությամբ։ Այնինչ ՀՅԴ-ն համարում է, որ ընդհանրապես փաստ չէ, որ ընտրություններ տեղի կունենան։

Նա հիշեցրեց, որ տարվա սկզբին, երբ Շարժումն արդեն թափ էր հավաքել, իշխանությունները հանդես եկան ընտրություններ անցկացնելու հայտարարությամբ։ Այնինչ երբ ընտրության նախաձեռնություն է լինում, շատ քաղաքական ուժեր ասում են՝ դե լավ, եթե փողոցում չի լինում, գնանք ընտրության միջոցով հեռացնենք, ու պայքարը ինչ-որ տեղ դրանից տուժում է։

Երբ պայքարը մի քիչ նվազեց՝ գործող իշխանությունները հայտարարեցին, որ հանրային պահանջ չկա և ընտրություն չեն նշանակելու։ Երբ շարժումը կրկին թափ հավաքեց, և դրան նպաստեց ԳՇ պետի հայտարարությունը, կրկին ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես եկան և դեռ ցույց են տալիս, որ ընտրություններ լինելու են։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժման մեջ ընդգրկված են ավելի քան 17 կուսակցություններ, տարբեր անհատներ և ամեն մեկը տարբեր մոտեցում ունի․ Շարժման որոշ ուժեր հայտարարել են, որ գնալու են ընտրությունների և այդ միջոցով այս իշխանություններին հեռացնեն, իսկ որոշ ուժեր, օրինակ, Դաշնակցությունը, հայտարարել են, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն այն ժամանակ, երբ կնշանակվեն այդ ընտրությունները։

Իշխան Սաղաթելյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին