f

Անկախ

Տրագեդիայի վրա փորձել են փիառ անել, սակայն դա չի ստացվել. Էդմոն Մարուքյանը՝ գերիների վերադարձի մասին


Մինչ այդ չի եղել պաշտոնական տեղեկատվություն, որ մեզ գերիներ են փոխանցվում, եղել է բամբասանք կամ ակնկալիքներ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Նման տեղեկություններ եղել են շուրջ մեկ ամիս, որ հնարավոր է մի խմբաքանակ մեզ ռազմագերիներ վերադարձնեն, սակայն մինչ օրս նման լուծում չի եղել: Երեկ իշխանական ԶԼՄ-ներն արդեն խոսեցին այդ մասին, փորձեցին այդ թեմայով փիառ անել, որը թարս բան ստացվեց»,-ասաց նա:

Մարուքյանի խոսքով, երբ ինքնաթիռն այնտեղից դուրս է գալիս, հայկական ծառայություններն արդեն իմանում են, թե քանի մարդ է գալիս. «Եթե գիտեին, որ նման բան չկա, իսկ ես վստահ եմ, որ գիտեին, նման տեղեկատվություն տալն ու մեր հանրությանը նման ձեւով սթրեսի մեջ գցելը… Սա վիրավորական է, հերթական փնթի, ապաշնորհ պահվածքի արդյունք է, որը նաեւ համատեղվում է նման տրագեդիայի վրա փիառ անելու հետ: Տրագեդիայի վրա փորձել են փիառ անել, սակայն դա չի ստացվել»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ այսկերպ հանրության ուշադրությունն են շեղում, որպեսզի պատվիրակություն գա ու քննարկումներ լինեն Մեղրիով անցնող ճանապարհի վերաբերյալ, Մարուքյանը նշել է, որ նման տեղեկություններ չունի. «Մեղրիում լուծելու հարց չկա: Հայաստանի որեւէ կետում հարց չկա լուծելու:, պետք չի նման լուրերին տեղիք տալ: Եթե հանկարծ ու կանկարծ հիպոթետիկ նման պրոցես լինի, բոլորով պետք է թույլ չտանք: Բայց ես չեմ տեսնում նման բան: Ի՞նչ Մեղրիի հարց պետք է լինի: Եթե խոսքը սահմանները բացելու մասին է, թող բացեն, մենք չենք փակել: Ուրիշ հարց չկա քննարկելու:  Մեզ իշխանություն է պետք, որը կկարողանա մեջքն ուղղել: Եթե բան եք պայմանավորվել, որը չի կատարվել, մի հատ հայտարարություն արեք: Այս կիսավախեցած վիճակում խոսելը սխալ է»:

Էդմոն Մարուքյան

«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Ավելին
Ավելին