f

Անկախ

Մինչև տղաները չվերադառնան, ճանապարհները չեն բացվի․ շիրակցիները փակել են նաև երկաթգիծը


Պատերազմից հետո Խծաբերդից գերեվարված շիրակցիների հարազատները շարունակում են փակ պահել Երեւան–Գյումրի ավտոճանապարհը, ինչպես նաեւ Գյումրու երկաթգծի  Իսահակյան-Բայանդուր հատվածը։ Նրանք իշխանություններից հստակ պատասխան են պահանջում, թե երբ են վերադարձնելու իրենց հարազատներին։

Լրագրողների հետ զրույցում ռազմագերիներից մեկի մայրը ասաց, որ իրենք վրդովված են, խաբված են զգում նախօրեից, երբ լուր տարածվեց, թե գերիներին են վերադառնում, բայց ի վերջո օդանավը վայրէջք կատարեց դատարկ՝ առանց գերիների։

«Մենք բոլորս գնացել էինք օդանավակայան, այնտեղ իմացանք, որ 34 գերի է գալու, որից 28-ը՝ Շիրակի մարզից։ Հետո երբ չեկան, գնացինք ՊՆ, ոչ մեկ չդիմավորեց, եկանք ու փակեցինք ճանապարհները։ Ինչո՞ւ խաբեցին։ Հիմա մինչև տղաները չվերադառնան, ճանապարհները չեն բացվի։ Ինչ ձեւով ուզում են՝ թող բերեն»,- ասաց նա՝ նշելով, որ փակել են բոլոր գլխավոր ճանապարհները, մինչև անգամ երկաթգիծը։

Հիշեցնենք՝ գերիների հարազատները առավոտից փակել էին Երեւան–Գյումրի ավտոճանապարհը եւ  պահանջում են ստույգ պատասխան տալ, թե ինչու երեկ այդպես էլ չվերադարձան ռազմագերիները, որի մասին նախապես հայտարարվել էր։

Նախօրեին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել էր, որ գերիներ են վերադառնում Ադրբեջանից, սակայն թիվ չէր նշվել։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ օդանավը եկել է Երեւան առանց գերիների: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

Շիրակի մարզ Բողոքի ակցիա

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին