Հայաստանում կենտրոնած է մոլիբդենի համաշխարհային պաշարների 7 տոկոսը (Սյունիքի մարզում) եւ պղնձի համաշխարհային պաշարների 2 տոկոսը: Այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, էկոլոգիայի նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը:
Դա, նրա խոսքով, շատ լուրջ ներուժ է, ուստի Հայաստանը բնական պաշարների տեսանկյունից աղքատ երկիր չէ:
«Այստեղ շատ ռեսուրսներ կան: Պարզապես անհրաժեշտ է պետության տնտեսական զարգացման ռազմավարություն մշակել, որի հիման վրա հնարավոր կլինի եզրակացություններ անել, թե առաջին հերթին ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել»,- Շահազիզյան: