f

Անկախ

Մայրը՝ իր որդու սիրելի խուրմաները ձեռքին, գալիս էր օդանավակայան․ Նաիրա Զոհրաբյան


Տեղի ունեցածն անարգանք է Հայաստանի Հանրապետության և ռազմագերիների ծնողների հասցեին: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի հետաձգմանը։

«Խորհրդանական մեծամասնության պատգամավորներից մեկի կայքն առաջինն ավետեց, որ քիչ անց Բաքվից Երևան կժամանի հայ ռազմագերիներ բերող ինքնաթիռը, այնտեղ էին լրատվամիջոցները, որոնք փորձում էին օնլայն լուսաբանել բոլորիս համար սպասված այդ տեսարանը։ Զարհուրելին այն է, որ ես գիտեմ՝ որոշ ծնողների ասել էին, որ այսինչ ժամին եղեք օդանավակայանում, ծնողները տներում սեղաններ էին գցել, հագուստով և քաղցրավենիքով եկել էին օդանավակայան։ Հիմա ուզում եք ինձ համոզել՝ որևէ մեկը չգիտե՞ր, որ պայմանավորվածություն է խախտվելու։

Ես տեղեկություն ունեի, որ առաջիկա օրերին 20–22 ռազմագերի է գալու, միգուցե ուրիշները ավելիի մասին գիտեին, բայց ես ինձ թույլ չտվեցի իմ՝ ոչ հաստատված տեղեկությունը լայնորեն PR անել էջերում, ինչպես դա անում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները»,- ասաց Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ԱԺ կին փոխխոսնակը խոսում է Թուրքիայի և Ադրբեջանի խաղասիրության մասին, իսկ միաժաման Բաքվի ռազմաարդյունաբերական գործարանում արտադրվում է «Իթի գովան» անվամբ ԱԹՍ, ինչը թարգմանաբար նշանակում է սատկացնել շան նման։

«Եվ դա Ալիևի այն հայտարարությունն էր, որ հայերին պետք է սատկացնել շան նման։ Ինձ հասկանալի չէ իրենց մարդասիրությունը, երբ այդ ամենի ֆոնին նվաստացնում են ռազմագերու մորը։ Երբ նա, իր որդու սիրելի խուրմաները  ձեռքին, գալիս էր օդանավակայան, պայուսակում՝ հագուստ, քանի որ չգիտեր՝  իր որդին ինչ հագուստով է իջնելու, ես թքել եմ նման խաղաղասիրության վրա»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը, դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, հարցրեց, թե ինքը տեղյակ էր, որ ինքաթիռը վայրէջք է կատարելու առանց հայ ռազմագերիների․ «Եթե չգիտեիք, ապա ի՞նչ եք անում ձեր պաշտոնում։ Ի պաշտոնե, պարտավոր էիք իմանալ։ Եթե չգիտեիք, հենց հիմա դուք պետք է հրաժարականի դիմում տաք և հեռանաք»։

Հիշեցնենք, որ երեկ լուր էր տարածվել, որ գերիների են բերում Ադրբեջանից, սակայն չէր նշվում թիվը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ օդանավը եկել է Երեւան առանց գերիների: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

Նաիրա Զոհրաբյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին