f

Անկախ

Ոստիկանապետն առաջարկել է, որ ծնողները առանձին խմբերով մտնեն ՊՆ. վերջիններս համաձայն չեն


Ոստիկանապետ Վահե Ղազարյանը քիչ առաջ դուրս եկավ Պաշտպանության նախարարության շենքից եւ մոտեցավ ՊՆ շենքի մուտքերը փակած  անհետ կորած զինծառայողների հարազատներին։ Ոստիկանապետը մի քանի րոպե զրուցեց  նրանց հետ, որը չթույլատրվեց ԶԼՄ–ներին լուսաբանել։

Զրույցից հետո, անհետ կորած զինվորի հայրը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՊՆ–ում պատրաստ են իրենց ընդունել, բայց առանձին խմբերով՝ ամեն անգամ 10 հոգու։

«Սկզբում պայմանն այնպես էր, որ Գլխավորի շտաբի պետը պետք է բոլորիս միասին ընդուներ, բայց հետո ասացին, որ առանձին-առանձին պետք է ընդունեն։ Քանի ժամ պետք է ինքն ընդուներ էդքանիս, կարող է առաջին տասը հոգուն ընդունի, հետո ասի՝ կներեք, գերագույն հրամանատարն ինձ կանչել է, պետք է գնամ»,– ասաց անհետ կորած զինվորի հայրը։

Նրանք հրաժարվել են այդ պայմանով հանդիպել ԳՇ պետի հետ, հանդիպման կգնան միայն այն դեպքում, եթե բոլորին միասին ընդունեն։ Խոսքը մոտ 50–60 մարդու մասին է։

«Եթե մեր պայմանը չընդունվի՝ մնալու ենք այստեղ։ Գնանք տուն՝ ի՞նչ անենք»,– նեղսրտած ասաց անհետ կորածի հայրը, ապա շարունակեց. «Եթե բավարար ջանքեր ներդրվեին, մեր երեխեքը շուտվանից այստեղ կլինեին։ Ինքնաթիռը դատարկ եկավ»։

Դիտարկմանը, թե պատճառաբանվում է, որ Ադրբեջանը վերջին պահին խախտել է պայմանավորվածությունն, ասաց. «Անընդհատ էլ պատճառը դա են բերում, իրենք էլ թող Քելբաջարը չտային, ինչի՞ տվեցին։  Նախքան Քելբաջար տալը, թող գերիներին ուզեին, ի՞նչն էր խանգարում իրենց»։

Հիշեցնենք, որ նախօրեից անհետ կորածների հարազատները փակ են պահում ՊՆ շենքի մուտքը։ Նրանք պահանջում էին հանդիպում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

Երեկ երեկոյան նրանց միացան նաեւ գերիների հարազատները, որոնք տեղեկություն էին ստացել, որ իրենց որդիները վերադառնալու են ռուսական խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովին Բաքվից Երեւան տեղափոխող օդանավով, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ օդանավով Երեւան է ժամանել միայն Մուրադովը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ նախատեսվում է գերիների վերադարձ, մինչդեռ Ռուստամ Մուրադովը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ գերիների վերադարձ պլանավորված չի եղել:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին