f

Անկախ

Հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան «առաքելություն երկուսի համար» բանաձևի հիման վրա. Արմեն Սարգսյան


Հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան «առաքելություն երկուսի համար» բանաձևի հիման վրա: Այս մասին ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Ներկայացնում ենք հարցազրույցը:

Հայաստանի իշխանությունները հայտարարել են հերթական սահմանադրական բարեփոխումն իրականացնելու անհրաժեշտության մասին: Նրանց կարծիքով՝ աշնանը հարկավոր է հանրաքվե անցկացնել և վերադառնալ կառավարման կիսանախագահական ձևին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը:

Համակարգային փոփոխություններին ուղղված ցանկացած նախաձեռնություն միայն ողջունելի է: Ես բազմիցս ասել եմ, որ գործող Սահմանադրությունը, որը գրվել է 2015 թվականին, թույլ չի տալիս ստեղծել պետական կառավարման հավասարակշռված համակարգ: Իշխանության առյուծի բաժինը պատկանում է գործադիր իշխանությանը՝ ի դեմս վարչապետի, իսկ մյուս ինստիտուտները զրկված են զսպման լուրջ մեխանիզմներից: Մինչդեռ իրական ժողովրդավարությունը մեծամասնության կամ փոքրամասնության իշխանությունը չէ, այլ՝ իշխանության հավասարակշռված համակարգը, որը պետք է ճիշտ և արդյունավետ կառավարի համազգային ներուժը:

Ինչ վերաբերում է կառավարման կիսանախագահական տարբերակին վերադառնալուն, անհրաժեշտ է ընդգծել հետևյալը՝ կարևորը ոչ թե ձևն է, այլ այն, թե ինչպիսի բովանդակություն կունենա: Կառավարման ներկայիս ձևը նույնպես իր պաշտոնական հատկանիշներով այդքան էլ վատը չէ և շատ ոգևորիչ է հնչում՝ խորհրդարանական հանրապետություն: Սակայն երբ սկսում ենք վերլուծել դրա կառուցվածքը, պարզվում է, որ այն հեռու է պառլամենտարիզմից: Դրա վառ ապացույցը գործող Սահմանադրությունն է: Ուստի, եթե խոսքը բովանդակային բարեփոխումների մասին է, ապա ես աջակցում եմ դրանց, իսկ եթե այն տեղի է ունենալու «գումարելիների տեղափոխության» բանաձևով, ապա, ինչպես հայտնի է, գումարը դրանից չի փոխվի:

Խորհրդարանական ընտրությունները նախանշված են հունիսին: Իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրական բարեփոխումը, ենթադրաբար, հանրաքվեի կդրվի աշնանը: Չե՞ք կարծում, որ տվյալ դեպքում հերթականությունն անտրամաբանական է: Եթե երկրում հասունացել է փոփոխությունների անհրաժեշտություն և՛ սահմանադրության մեջ, և՛ ընտրական օրենսգրքում, ապա ի՞նչ իմաստ ունեն ընտրությունները հունիսին:

Ցանկացած քաղաքական գործընթաց ունի իր տրամաբանությունը: Տվյալ դեպքում տրամաբանական է այն հերթականությունը, որի դեպքում նախ անցկացվում են համակարգային բարեփոխումներ, ինչի համար անհրաժեշտ են զգալի, որակական-քանակական ռեսուրսներ: Միայն այդ բարեփոխումների, այդ թվում և՝ Սահմանադրության փոփոխության արդյունքում է հնարավոր անցկացնել ընտրություններ, որոնք բովանդակային բնույթ կունենան: Հակառակ դեպքում ունենում ենք մի իրավիճակ, երբ ընտրություններ են անցկացվում հանուն ընտրությունների: Ես այստեղ չեմ տեսնում գործիքակազմ՝ երկիրը դուրս բերելու քաղաքական, տնտեսական, սոցիալական և, ամենակարևորը, բարոյահոգեբանական ճգնաժամից: Մինչդեռ հենց դա է մեր խնդիրը՝ նորովի «գործարկել» պետությունն ու ժողովրդին: Եվ մեր բոլոր գործողությունները, իմ կարծիքով, պետք է ուղղված լինեն դրան:

Անկախ ընտրությունների արդյունքներից՝ նախարարների նոր կամ հին կաբինետին անհրաժեշտ է լուծել հասունացած այն խնդիրները, որոնք կանխորոշեցին հայկական էլիտայի պառակտման գիծը: Կարո՞ղ եք թվարկել այն երեք առաջնահերթ խնդիրները, որոնք անհապաղ և ծայրահեղ լուծման կարիք ունեն:

Գլխավոր խնդիրը պետության կենսունակության վերականգնումն է և ճանապարհային քարտեզի ձևավորումը, որը թույլ կտա սկսել ազգային և պետականաշինության բովանդակային գործընթաց: Սա Ձեզ կարող է շատ մշուշոտ թվալ, սակայն իրականությունն այն է, որ առանձին խնդիրներ միշտ էլ առաջացել են և շարունակելու են առաջանալ, երբ չկան լուծումներ հիմնարար խնդիրների համար: Այդ իսկ պատճառով մենք ապրում ենք «հրդեհից հրդեհ», և մշտապես մտածում ենք, թե ինչու են հրդեհներ բռնկվում, և ինչպես դրանք մարել: Այսօր գոյության նման փիլիսոփայությունը կործանարար է և տանում է դեպի անդունդ, անհրաժեշտ է գոյատևման ռեժիմից անցում կատարել կանխարգելիչ ստեղծարար ռեժիմի: Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է կարողանա կանխատեսել և կանխարգելելով զսպել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառնալիքները:

Աշնան պատերազմը կտրուկ փոխեց իրավիճակը Ղարաբաղի շուրջ: Սակայն, ըստ էության, գլոբալ առումով, Բաքվի հետ հակամարտությունն այդպես էլ չի լուծվել: ԼՂՀ-ն շարունակում է մնալ չճանաչված: Մնացել են գրավված տարածքներ և անկլավներ հյուսիսում և հարավում: Ներկա, նոր կամ նորացված իշխանությունները մի օր կլուծե՞ն այս խնդիրները:

Ես բազմիցս ասել եմ, որ այս հակամարտության վերջնական լուծումը հնարավոր է միայն դրա հիմնական պատճառները վերլուծելուց և դրանց հետևանքները հաղթահարելուց հետո: Եվ այդ պատճառները բազմաշերտ են: Փաստն այն է, որ վաղ շրջանի խորհրդային ղեկավարության ոչ հասուն և անհեռատես ազգային-աշխարհագրական քաղաքականությունը դանդաղ գործող ռումբ ստեղծեց: Այն պայթեց 1980-ականների վերջին ու հանգեցրեց հայ բնակչության էթնիկ զտման և արյունալի պատերազմի: Կարևոր է հասկանալ, որ պատերազմը հայկական կողմի ընտրությունը չէր. այն պարտադրված էր Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:

Անկախությունը նույնպես արցախահայության պարզ ցանկությունը չէր. այն դարձավ մի կողմից գոյապահպանության անվիճելի գործիք, մյուս կողմից՝ հնարավոր ադրբեջանական ագրեսիան զսպելու երաշխիք: Ինչպե՞ս է հնարավոր գտնել կարգավորման իրական մոդելներ` առանց հաշվի առնելու այս էական խնդիրները: Ի դեպ, այդ մասին հայտարարեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ընդգծելով պատմական առանձնահատկություններին ուշադրություն դարձնելու կարևորությունը, ներառյալ՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:

Հայկական պետության առաջին դեմքերի շարքում Դուք առավել փորձառու քաղաքական գործիչն եք, ով ճանաչված ու հարգված է Ռուսաստանում: Ըստ Ձեզ՝ այսօր ի՞նչն է պակասում հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում:

Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան «առաքելություն երկուսի համար» բանաձևի հիման վրա: Օրինակ՝ առաջին առաքելությունը, ըստ իս, մեր տարածաշրջանում, Մեծ Եվրասիայում և ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման համար պայմանների ստեղծումն է:

Հայ և ռուս ժողովուրդներն անցել են բազում պատմական փորձությունների միջով՝ ներառյալ երկու համաշխարհային պատերազմներ, և այդ պատճառով է, որ ամենաշատն են շահագրգռված միջազգային հարաբերությունների նոր համակարգի կառուցմամբ, որը կկարողանա համարժեքորեն արձագանքել վերահաս մարտահրավերներին և սպառնալիքներին:

Ռուսաստանը մեծ միջուկային տերություն է՝ պետականության՝ հնուց եկող ավանդույթներով, Հայաստանը ոչ մեծ պետություն է, որն ունի հսկայական ներուժ: Խոսքը Սփյուռքի մասին է, որը չափազանց լավ է ինտեգրված աշխարհի շատ երկրների՝ հասարակական, քաղաքական կյանքին՝ Մոսկվայից, Սան Ֆրանցիսկոյից մինչև Կանբերա ... Ասեմ ավելին, աշխարհը թևակոխում է մի դարաշրջան, երբ առաջին պլան դուրս կգան ցանցային պետությունները, և Հայաստանն այդպիսին դառնալու համար ունի բոլոր հնարավորությունները:

Իր հերթին Ռուսաստանը պետք է որոշի, թե ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել: Առաջինը թույլ և ծայրաստիճան կախված երկիր է, որտեղ անընդհատ պայքար է ազդեցության նեղ խմբերի, լիբերալների, ազգայնականների, արմատականների և պոպուլիստների միջև, ովքեր փնտրում են իրենց «մեծ եղբոր» բարեհաճությունը: Երկրորդն ուժեղ Հայաստանն է, որն իր բոլոր ռեսուրսներն ու ներուժն օգտագործում է իր հեղինակությունն ու իր դաշնակցին ուժեղացնելու և իր շահերն առաջ տանելու համար: Սակայն դա արդարացի է միայն այն դեպքում, եթե երկուսն էլ իրենց դաշնակցի շահերի պաշտպանությունն ընկալեն որպես իրենց սեփականը: Եվ նաև՝ երբ այդ հարաբերությունները հիմնված են վստահության և կանխատեսելիության վրա:

Արմեն Սարգսյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին