f

Անկախ

Որևէ թիզ հող չի կարող փոխանակվել մարդկանց հետ. Հրանտ Բագրատյան


Գերիների հարցը շատ ցավոտ հարց է եւ Ադրբեջանը կարող է դրա դիմաց հող պահանջել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ուզում է նեղանան, ուզում է՝ չնեղանան, բայց որեւէ թիզ հող չի կարող փոխանակվել մարդկանց հետ: Նման բան չի արվել պատմության մեջ: Եթե այդպես է, մտնենք Ղազախից մի քանի հարյուր ադրբեջանցի բերենք, ասենք՝ մինչեւ Դերբենդ մեզ ճանապարհ տվեք»,-ասաց ն:

Անդրադառնալով Մեղրիի խնդրին, Բագրատյանն ասաց. «Չեմ կարծում, որ Մեղրիի հարցը միայն մեր հարցն է: Ռուսաստանն ու Իրանը թույլ չեն տա, որ մենք Մեղրին տնք Ադրբեջանին: Վերջերս Ալաթիում ավարտվեց մի այլանդակ հնդիպում, որտեղ Էրդողանին, ԱԼիեւին միացավ Նազարբաեւը, միացավ Ուզբեկստանի նախագահը եւ շնորհավորեցին նրանց: Վատ չէր զգուշացնել, որ այդ երկրներում ապրող հայերն զգուշանան: Ալիեւը հայտարարում է, որ Զանգեզուրը իրենց պատմական հողն է եւ սկսվում է հակահայկական շաբաշ: Վստահ եմ, որ այդ հակահայկական շաբաշի առումով ՀՀ ԱԳ նախարարը պետք է հայտարարություն աներ, պետք է հրավիրեր Ղազախստանի, Ուզբեկստանի դեսպաններինե ւ զգուշացում տար: Վատ չէր լինի, եթե այդ երկրներում ՀՀ դեսպանները հանդիպեին այդ երկրների ղեկավարների հետ եւ պատմեին՝ ինչ բան է ադրբեջանը: Ասեին՝ շատ մի ոգեւորվեք թուրանական աշխարհի գաղափարներով: Բայց Փաշինյանը դա չի կարող անել: Ե՞րբ ժամանակ ունի, որ աշխատի: Ինքը զբաղված է մուտիլովկաներով»,-ասաց Բագրատյանը:

Հրանտ Բագրատյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին