f

Անկախ

2020-ին Հայաստանի 21 գերատեսչությունում տրամադրվել է ավելի քան 23 մլրդ դրամ պարգևավճար


2020 թվականին Հայաստանի 21 գերատեսչությունում տրամադրվել է ավելի քան 23 մլրդ դրամ պարգևավճար և խրախուսանք։ Ամենախոշոր պարգևավճարներ և դրամական խրախուսանքներ ստացած պետական կառույցների առաջին հնգյակը գլխավորում է Ոստիկանությունը, որին հաջորդում են Պետական եկամուտների կոմիտեն, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Արդարադատության նախարարությունն ու վարչապետի աշխատակազմը:

2020 թվականին միայն Պետական եկամուտների կոմիտեում բաժանվել է ընդհանուր 3․646․837․900 դրամ, իսկ եթե դոլարի վերածենք կլինի՝ մոտավորապես 6․730․000 դոլար: Այս գումարով հնարավոր կլիներ գնել օրինակ՝ առնվազն 3 իսրայելական արտադրության անօդաչու:

www.minfin.am կայքէջում պարգևավճարները 2 առանձին հոդվածով են՝ մեկը «Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ», երկրորդը՝ «Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» անունով, այսինքն՝ նախատեսված քաղծառայողների համար: Ներկայացնում ենք նաև երկու հոդվածների տվյալների հանրագումարը:

Պետական եկամուտների կոմիտե

•   Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ` 2.902.939.400 դրամ

•   Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրման տակ այս թիվը՝ 743.898.500 դրամ

Ոստիկանությունում, ներառյալ Ոստիկանության զորքերում ստացել են ընդհանուր 9․440․069․150 դրամ պարգևավճար: Դրա փոխարեն հնարավոր կլիներ գնել ևս 4 անօդաչու:
Ոստիկանություն

•   Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ պարգևատրումների ընդհանուր գումարը` 9.321.927.500 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 118.141.650 դրամ

Վարչապետի աշխատակազմում նախորդ տարի բաժանվել է 1․634․215․450 դրամ պարգևավճար:

Վարչապետի աշխատակազմ

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  1.283.893.700 դրամ

•   Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 350.321.750 դրամ

Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ ներառյալ Փրկարար ծառայության 3453 աշխատակիցներն ստացել են ընդհանուր 2․110․431․950 դրամ:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  2.029.359.250 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 81.072.700 դրամ
Քննչական կոմիտեում 2020-ին ստացել են 1․398․243․200 դրամ պարգևավճար:

Քննչական կոմիտե

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  1.350.819.400
դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 47.423.800 դրամ

Արդարադատության նախարարությունն իր երկու ծառայությունների՝ Քրեակատարողականի և Հարկադիրի հետ միասին վերցրած ստացել է 1․931․301․840 դրամ:

Արդարադատության նախարարություն

•   Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ` 291.923.460 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 117.466.800 դրամ


Քրեակատարողական ծառայություն

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ` 1.134.536.970 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 36.559.340 դրամ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ` 257.653.970 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 93.161.300 դրամ

Ազգային ժողովում ստացել են ընդհանուր 551․319․770 դրամ, Էկոնոմիկայի նախարարությունում՝ 540․810․843 դրամ, Ֆինանսների նախարարությունում՝ 487․926․400 դրամ, Առողջապահության նախարարությունում՝ 204․118․910 դրամ, ԿԳՄՍՆ–ում՝ 332․536․370 դրամ պագևավճար:

Ազգային ժողով

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  466.137.190 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 85.182.580 դրամ
Էկոնոմիկայի նախարարություն

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ՝  298.491.560 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում՝
125.922.900 դրամ

Ֆինանսների նախարարություն

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ՝ 329.230.500 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում՝ 158.695.900 դրամ

Առողջապահության նախարարություն

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  203.586.520

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 53.149.900


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  218.206.470

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 114.329.900

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Ջրային կոմիտեի և Միգրացիոն ծառայության հետ միասին ընդհանուր ստացել է 374․220․ 990 դրամ:


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  192.369.200 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 78.742.00 դրամ

Ջրային կոմիտե

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  52.630.500 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 18.357.690 դրամ

Միգրացիոն ծառայություն

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  23.612.900 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 8.508.700 դրամ

Շրջակա միջավայրի նախարարությունը Անտառային կոմիտեի հետ միասին ստացել է 226․529․520 դրամ։ 
Շրջակա միջավայրի նախարարություն

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  127.299.810 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 62.399.800 դրամ

Անտառային կոմիտե

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  25.443.910 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 11.386.000 դրամ

Արտաքին գործերի նախարարությունն իրեն ենթակա Պետական արարողակարգի ծառայություն հետ միասին ստացել է 331․098․710 դրամ
Արտաքին գործերի նախարարություն

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ` 222.428.200 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 84.673.300 դրամ

Պետական արարողակարգի ծառայություն

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  18.158.610 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 5.838.600 դրամ

Բարձր տեխնոլոգիաների նախարարությունում բաժանվել է 191․284․560 դրամ պարգևավճար։

Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  139.834.060 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 51.450.500 դրամ

Մեր ուսումնասիրություններով ստացված  ցուցանիշը վկայում է, որ պետական ամենաբարձր օղակներում ամենահամեստ չափի պարգևավճարները ստացել են նախագահի աշխատակազմում՝ ընդամենը 142․134․250 դրամ:

Նախագահի աշխատակազմ

•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  117.267.200 դրամ

•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում`  24.867.050 դրամ

Երևանի քաղաքապետարանում 2020-ին ստացել են ընդհանուր 295․563․645 դրամ: Tert.am–ի հարցմանն ի պատասխան հավելել են, որ նոյեմբերին և դեկտեմբերին պարգևավճար չի բաժանվել, իսկ քաղաքապետն ընդհանրապես, պաշտոնավարման օրից պարգևավճար չի ստացել:

Կառավարությունից Էկոնոմիկայի նախարարությունը միակն է, որի փոխանցած տվյալները ճշգրտորեն համապատասխանում են www.minfin.am կայքէջի ցուցանիշի հետ:

Երկրի ղեկավարի աշխատակազմը 2021 թվականին իր պարգևատրումների 2 հոդվածով ընդհանուր բյուջեն ավելացրել է 315․412․250 դրամով:

պարգևավճարներ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին