Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Էգեյան ծովում ՝ Թուրքիայի արեւմտյան ափերի մոտ KT-1 ռազմական ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որի երկու օդաչուներին հաջողվել է փրկել: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածել է թվիթեր սոցիալական ցանցում։
«KT-1 ռազմական ուսումնական ինքնաթիռը ընկել է Էգեյան ծովում՝ Իզմիր նահանգի Ֆոչա շրջանում», - հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ իրականացվել է որոնողափրկարարական աշխատանք, երկու օդաչու փրկվել է:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Քոնիայում թուրքական օդուժի NF-5 կործանիչի կործանման արդյունքում օդաչուի մահվան մասին: